News.am. 14-4-2010- Թուրքական Referans թերթի թղթակից վերլուծաբան Մենսուր Աքգյունը իր հրապարակման մեջ անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ վաշինգտոնյան հանդիպումների նշանակությանը:
«Այո, Վաշինգտոնում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը փրկվեց: Միջուկային համաժողովի ընթացքում իրար հետ հանդիպում անցկացրած կողմերը աշխարհին հայտնեցին, որ 2009-ի հոկտեմբերի 10-ին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները չեն մահացել, այլ երկու երկրների ԱԳ ղեկավարները աշխատում են դրա ժամանակացույցի վրա: Այդ համաժողովի շրջանակներում Թուրքիան էլ ստացավ Հայաստանից իր ուզածը: Երեւանն էլ քաղաքական տեսանկյունից հանդարտվեց` ստանալով համապատասխան երաշխիքներ: Էրդողանն էլ կարողացավ հմտորեն մանեւրելով մեկ տարի էլ շահել:
Սակայն գործընթացը դեռ չի հասել վերջնական նպատակակետին: Թուրքական խորհրդարանը դեռ չի քննարկել եւ վավերացրել արձանագրությունները: Դեռ սահմանները փակ են եւ ամենակարեւորը` Թուրքիան դեռ անդրդվելի է այն հարցում, որ պատմությունը պետք է թողնել պատմաբաններին, եւ շարունակում է հրաժարվել ամեն տեսակ մեղադրանքներից` ասելով. „Մեր նախնինները լավն են“: Սակայն ոչ մեր նախնիների հրաշալի լինելը, ոչ էլ 1915-ի ողբերգությունը նկարագրելը` այսօր այս հողերում ապրող մարդկանց համար որեւէ արդյունք չեն ապահովում: Տարբերություն չկա, թե ապրիլի 24 –ի ողբերգությունը նկարագրենք որպես ցեղասպանություն, թե տեղահանում: Արդյունքում մի ողբերգություն կա, եւ անհրաժեշտ է հաղթահարել այդ ողբերգության վրա հիմնված իրողությունները եւ կարգավորել հարաբերությունները: Նախագահ Սարգսյանը եւ իր շրջապատը այդ ամենը հաղթահարելու համար Թուրքիային պատմական մի հնարավություն են տվել: Նրանք 2008-ից այս կողմ քաղաքական ռիսկի են գնացել, եւ իրենց երկրի ընդդիմությանը հակառակ աշխատում են Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել: Հայկական կողմը Վաշինգտոնում եւս ռիսկի գնաց եւ ապրիլի 24-ից առաջ թուրքական կողմի հետ արձանագրությունների ապագայից խոսեց: Եթե թուրքական կողմը հայերին կրկին հիասթափեցնի, այսինքն՝ Էրդողանը հայ-թուրքական հարաբերություններում հասած համաձայնությանը հակառակ որեւէ հայտարարություն անի, գործընթացը կրկին կկանգնի եւ Թուրքիան կկորցնի հայաստանյան գործընկերներին, ովքեր փորձում էին կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ:
Արդեն ժամանակն է ազատվել ադրբեջանական թեզերից եւ այս գործը ավելի շատ ձգձգելուց եւ անցնել արձանագրությունների վավերացման գործընթացին: Մենք չենք կարող անվերջ սպասել Ղարաբաղի խնդրի լուծմանը կամ էլ Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից մադրիդյան սկզբունքների համաձայնեցմանը:
Բացի այդ, պարտադիր չէ, որ Թուրքիայի արտաքին քաղաքականության հաջողությանը օգնի օգտագործվող ամեն մի գործիք: Մենք չպետք է մեր վրա վերցնենք այն հարցի բեռը, որ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը չեն կարողանում կամ չեն ուզում լուծել: Իհարկե լավ կլիներ, որ զուգահեռ ընթացող գործընթացները հաջողության հասնեին: Սակայն չեղավ: Համաձայնության չկարողացան հասնել, եւ երեւում է դեռեւս հասնելուն էլ նման չէ: Բացի այդ, համաձայնության հասնելու դեպքում էլ ոչ-ոք չի հիշելու Թուրքիայի ջանքերը, արածները: Իսկ մենք գուցե բաց թողած կլինենք պատմական պահը եւ պատճառ դարձած կլինենք դարակում հայտնված երկու արձանագրությունների համար:
Հուսով ենք, որ իրոք վարչապետ Էրդողանի եւ արտգործնախարար Դավութօղլուի Վաշինգտոնում հայկական կողմի հետ հանդիպմանը քննարկումների ժամանակ արած հայտարարությունները, որ աշխատում են արձանագրությունների ժամանակացույցի վրա, որպես գործիք չեն օգտագործի եւս մեկ ապրիլի 24 հաղթահարելու համար»,-նշել է Մենսուր Աքգյունը:
Նշենք, որ Մենսուր Աքգյունը 2009-ի դեկտեմբերին եղել է Երեւանում, այցելել Ծիծեռնակաբերդ, Էջմիածնի մայր տաճարում ներկա եղել կիրակնօրյա պատարագին:Thursday, April 15, 2010
Referans. Վաշինգտոնում փրկվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Նշենք, որ Մենսուր Աքգյունը 2009-ի դեկտեմբերին եղել է Երեւանում, այցելել Ծիծեռնակաբերդ, Էջմիածնի մայր տաճարում ներկա եղել կիրակնօրյա պատարագին:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment