Tuesday, July 13, 2010

Ադրբեջանը փոխում է Թուրքիայում իր դեսպանին

Haynews.am. 13-7-2010- Ադրբեջանը փոխում է իր դեսպանին «եղբայրական» Թուրքիայում: Ինչպես փոխանցում է Cihan գործակալությունը, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն արդեն ընդունել է ադրբեջանցի դեսպան Զաքիր Հաշիմովին` կապված վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի հետ: Հաշիմովն այսուհետ կզբաղեցնի Ղազախստանում Ադրբեջանի դեսպանի պաշտոնը, իսկ Անկարայում Բաքուն կներկայացնի Ֆաիգ Բահիրովը, ով Եգիպտոսում Ադրբեջանի դեսպանն էր:

No comments: