Showing posts with label Արցախ. Show all posts
Showing posts with label Արցախ. Show all posts
Monday, November 12, 2012
ՀՀ և ԼՂՀ արտգործնախարարները հանդիպում են ունեցել
Thursday, November 8, 2012
Ադրբեջանը կրկին սպառնում է Ստեփանակերտի օդանավակայանի բացման կապակցությամբ, այս անգամ՝ ինքնաթիռի առգրավմամբ
Tert.am. 8-11-2012- Քաղավիացիայի միջազգային կազմակերպությունում Ադրբեջանի ներկայացուցիչ Ֆարիդ Շաֆիևը ելույթ է ունեցել կազմակերպության խորհրդի նիստում։ Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, նա անդամների ուշադրությունը հրավիրել է Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման վրա և պնդել, թե դա «միջազգային իրավունքի դեմ ուղղված սադրանք է, որը վտանգում է տարածաշրջանի անվտանգությունը»։ Շարիֆևը նաև հայտարարել է, թե այդ տարածք որևէ ինքնաթիռի թռիչքը վտանգում է դրա ուղևորների կյանքը։ Նա դարձյալ սպառնալիք է հնչեցրել, հայտարարելով, թե Ադրբեջանն իրավունք ունի «իր օդային տարածքը» պաշտպանելու` դիմելով ընդհուպ ինքնաթիռը առգրավելուն։ Ադրբեջանական լրատվամիջոցի պնդմամբ՝ Շաֆիևի և ICAO-ի ղեկավարության հետ շփման արդյունքում հաստատվել է, որ առանց Ադրբեջանի կառավարության թույլտվության ցանկացած թռիչք անօրինական է համարվելու, սակայն ուշագրավ է, որ նման տեղեկատվություն ICAO-ի կայքում գտնել չհաջողվեց։ Sunday, October 28, 2012
Էս սարերը մերն են, ուրեմն մենք անհաղթ ենք…
HayNews.am. 27-10-2012- Հերթական անգամ վերադարձա Արցախից, ինչպես միշտ` «ռազմական» գործուղում, իսկ ուղղությունը` Մարտունի: Նախաձեռնությունը ՀՀ պաշտպանության նախարարությանն էր: Նախապես ասված էր` երկու օր զինվորի կողքին, «զինվորի կյանքով»: Ինձ հետ միասին Արցախ էր մեկնել մոտ երկու տասնյակ լրագրող` մեծամասնությունն իգական սեռի ներկայացուցիչներ: Մեկնողների շարքում բանակի նկատմամբ «սրտացավ» վերաբերմունք ունեցող լրագրողներից և ոչ մեկ չկար, մինչդեռ հրավերը «ընտրյալների» համար չէր միայն: Բարկանում եմ… ախր, մի անգամ դիմացը չեք կանգնել և «աչքերի» մեջ նայել, բայց թիկունքում բամբասում եք: Երբ մանուկ էր ու նոր էր քայլել սովորում` քանի անգամ եք ձեռքը բռնել, երբ ընկել է, չափահաս դարձավ` քանի անգամ եք խրատել «հայրաբար»... Ինչևէ, ավելի քան 10 ժամ հետո հասանք Մարտունի: Նախքան կտեղավորվեինք, այստեղ տեղակայված զորամասի հրամանատարությունը հարկ համարեց հիշեցնել, թե ինչ է արել Մոնթեն` իրենց Ավոն այս շրջանի համար` 1992 թվականին Վազգեն Սարգսյանի առաջարկով ստանձնելով Մարտունու շրջանի շտաբի պետի պարտականությունը: Նրա ղեկավարությամբ Մարտունին դարձավ ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը: Կարճ ժամանակում նա շահեց նաև բնակչության սերն ու հարգանքը` իր անկեղծությամբ ու մաքրությամբ և այսօր պատահական չէ, որ Մարտունին «շնչում» է Ավոյով: Զորամասի հրամանատարը վստահեցնում է, որ պահում են Մոնթեի բոլոր ավանդույթներն ու սկզբունքները: Կարճ զրույցից հետո, լսելու հերթը սպաներինն ու զինվորներինն էր: ՀՀ Պնախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հարց ու պատասխանի միջոցով փորձում է հասկանալ զինվորների շրջանում առկա տրամադրությունները, հայոց պատմության իմացությունն ու ռազմագիտական գիտելիքները: Մոտ մեկ ժամ տևած հանդիպմանը զինվորները մի կարևոր բան պարզեցին, այն է` Ադրբեջանի պարծանք «Իստիգլալը» Հարավաֆրիկյան հանրապետությունում արտադրվող զենքի նմանատիպն է, որը լիցենզիա չունի, այլ կերպ ասած` գողացված է: Բացի այս «Իստիգլալն» ունի մի շարք թերություններ. դիպուկահար զենքը չի կարող իդեալական համարվել, եթե նա ավտոմատ կամ կիսաավտոմատ է, այս պարագայում նշանառության հետ կապված լուրջ խնդիրներ են ծագում: Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ առաջիկայում Հայաստանի պաշտպանության նախարարությունը ադրբեջանական «արտադրության» «Իստիգլալ» «գերհզոր» զենքի ծագման վերաբերյալ տեսանյութ կպատրաստի և կտրամադրի զորամասերին: Իսկ մինչ այդ հիշեցում. «Յուրաքանչյուրիդ պետությունը մի հատված է տվել, որին պետք է տեր կանգնեք»: Զինվորները լուռ ընդունում են ասվածը, իսկ երբ հարց է տրվում, թե ի ՞նչ է բանակային ընկերությունը, զինվորներից մեկը ոտքի է կանգնում և ասում. «Դա այն է, ինչը բառերով չես կարող ասել»: Զինվորների սակավախոսությունը տպավորություն է ստեղծում, թե կաշկանդված են, որին ի պատասխան զորամասի հրամանատարն արձագանքում է .«Իմ զինվորները հեչ էլ կաշկանդված չեն, դուք իրանց առանձին խոսացրեք, տեսեք կաշկանդվա՞ծ են, ձեր հոգին էնքան ուտե~ն»: Ավելի ուշ համոզվում եմ: Աշտարակից Արցախ զորակոչված Արտակը շուտով կզորացրվի, վստահեցնում է, որ առանց վեճի հնարավոր է լուծել բանակում ծագած խնդիրները: Ասում է, որ մայրն իրեն չի ճանաչի` փոխվել է շատ. «Ես հիմա ավելի հասուն եմ դարձել, հասուն եմ մտածում, աշխատասեր չէի, իսկ հիմա բանակից տուն եմ գնալու ընդգծված աշխատասիրությամբ: Մայրս կուրախանա: Ես շուտով զորացրվելու եմ և ուզում եմ ասել, որ հակառակորդից չպետք է վախենալ, ընդամենը զգուշանալ է պետք և անվտանգության կանոնները պահպանել»: Զինվորների հետ նույն ճաշարանում ընթրիքից հետո ևս մի քանի զրույց և զինվորները հրաժեշտ են տալիս.«20 րոպե մնաց, պիտի գնանք քնելու»: Իմ «բանակային» առաջին օրվա ավարտն էլ տրվեց. հաջորդ օրը պիտի բարձրանայինք դիրքեր և հանգստանալ էր պետք: Լուսացրեցի գրեթե արթուն, իսկ արդեն ժամեր անց մեկնեցի առաջնագիծ: Զորամասի հրամանատարն ինձ տեսնելով զինվորական համազգեստով և մարտական կեցվածքով ասաց. «Դու արի ինձ հետ, գնալու ենք ամենահեռու և ամենավտանգավոր տեղերից մեկը, մի քանի հարյուր մետր պիտի ոտքով գնանք»: Ոգևորված նստեցի հրամանատարի մեքենան և շարժվեցինք: Ճանապարհին հրամանատարը ծանոթացնում էր. «Սա այս դիրքն է, սա մյուսը, կոչվում է … Այստեղ զոհվել է ընկերս, այստեղ մեր մյուս տղեն…» ու հպարտությունս ու պատասխանատվությունս կրկնապատկվում էր: Հասանք տեղ, եղանք մարտական մի քանի հենակետում: Վերջին հատվածից հակառակորդը 100 մետր հեռավորության վրա էր գտնվում: 2 ամիս առաջ պատասխան կրակի հետևանքով ադրբեջանցի զինվոր էր ոչնչացվել: Գումարտակի հրամանատարի տեղակալը հիշեցնում է.«Մենք պատասխանում ենք միայն նպատակային կրակոցներին»: Բարդ փորձություն հաղթահարեցի. «զբոսանք» 500 մետրից ավելի խրամատատարածքում` ծանր զրահաբաճկոնով և սաղավարտով, բայց այն, ինչ տեսա և լսեցի արժեր, որ նայեի այս փորձության «աչքերին»: Հրամանատարի հետ զրուցում էի, երբ ականջիս մի խոսակցություն լսվեց.«Սպասի քրտինքդ սրբեմ ախպերս, նստի հանգստացի, հոգնեցիր»: Գնացի այդ ձայնի ուղղությամբ. զինվորներից Վահան Խաչատրյանը ջուր էր բերել ընկերների համար, քրտինքը հոսում էր աչքերից ու երեսից: «Մի տեղ հաց ենք ուտում, մի տեղ քնում ենք, ոնց որ ախպերներ լինենք, շատ հարազատ ենք իրար: Ես Երևանից եմ եկել և ինձ հենց սկզբից հարազատի պես ընդունեցին: Այստեղ տարբեր մարզերից են, նաև Արցախից»,- ինձ հետ զրույցում ասաց Վահանը: Նրա քրտինքը սրբող զինվորը նախընտրեց չխոսել, գործով ամեն ինչ ասված էր: Մյուս զինվորների հետ զրույցի թեման առաջնագծում ամեն օր մղվող կյանքի և մահու կռիվն էր: Աշոտ Խաչատրյանն ասում է. «Հակառակորդի յուրաքանչյուր հատված հսկում է մեզանից երեք անգամ շատ զինծառայող, բայց մենք կարողանում ենք զսպել նրանց: Ահա և մեր ոգու և մարտունակության ապացույցը: Ուրեմն թույլ են չէ, որ շատ մարդ են դնում հսկելու ու էլի պարտվում են», Խաչատուրն էլ, թե .« Երբ նայում եմ դիմացս, հակառակորդի կողմը հարթավայր է, մեր կողմը ամբողջը լեռներ են ու սարեր : Էս լեռները մեզ ուժ են տալիս և այս դժվարին հատվածներում ապահովում հաղթանակ: Էս սարերը մերն են, ուրեմն մենք անհաղթ ենք»: Արդեն հրաժեշտի ժամանակն է. հանձնում եմ զրահաբաճկոնը, սաղավարտը ու դիրքերից իջնում նրանց բոլորի հայացքը, խոսքերը ուղեղումս դաջված, իջնում եմ մտածելով.«Մի օր, մի ժամի չափ կրեցի այս ծանրությունը ու մարմինս «կոտրվում» է , բա զինվորներն ոնց են անում…»: Իջնում եմ ապաշխարհելով նրանց փոխարեն, ովքեր մեր ամենաթանկ «երեխայի ձեռքերին հարվածում են»` սխալ արարքի դեպքում, իսկ լավի դեպքում` չեն համբուրում: Հավատք և ուժ տալու փոխարեն «անուժ» են դարձնում իրենց պաշտպաններին, «անուժ»…` այդ ուժին երբևէ չհպված ու չհամբուրած… Մարիամ Պետրոսյան Wednesday, October 24, 2012
Հայաստանի և Ադրբեջանի սահմանում անօդաչու թռչող սարքերը կարող են պատերազմի հանգեցնել. Global Post
HayNews.am. 24-102-012- «Տարածաշրջան, որտեղ փխրուն խաղաղությունը կրում է ավելի քան երեք սառեցված հակամարտություն և տարածաշրջանի ժողովուրդները անօդաչու թռչող սարքեր են օգտագործում` միմյանց պաշտպանությունը ուսումնասիրելու և վիճելի տարածքներում լրտեսելու համար»,- նման տողերով է սկսում Global Post-ում հրապարակված հոդվածը, որում խոսվում է հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսման հավանականության մասին: Տարածաշրջանում կան նաև ռազմավարական նավթատարներ, գազատարներ, խճճված դաշինքներ, որոնք դիտորդների կարծիքով կարող են վերաճել տարածաշրջանային հակամարտության` ներգրավելով Իսրայելին, Ռուսաստանին և Իրանին: Հեղինակը գրում է, որ այդ պետություններն արդեն իսկ ինչ որ չափով ներքաշված են հակամարտության մեջ: Հեղինակը հիշեցնում է, որ նախորդ տարվա սեպտեմբերին Հայաստանը Լեռնային Ղարաբաղի օդային տարածք մուտք գործած անօդաչու սարք էր խփել: Անօդաչու սարքը իսրայելական արտադրության էր: Այստեղ հեղինակը հիշեցնում է, որ ՄԱԿ-ը և ԵԱՀԿ-ն Հայաստանի և ադրբեջանի վրա զենքի ձեռքբերման ոչ պարտադիր էմբարգո են դրել, իսկ ԱՄՆ-ի կողմից դե ֆակտո արգելվել է զենքի վաճառքը Հայաստանին և Ադրբեջանին: Սակայն Խաղաղության խնդիրների հետազոտման Ստոկհոլմի միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալներով այս ամենը չի խանգարել, որպեսզի Ռուսաստանը և Իսրայելը զենք վաճառեն նրանց: Նշվում է, որ Ադրբեջանը մարտ ամսին Իսրայելի հետ զինամթերքի գնման 1.6 միլիարդի պայմանագիր է կնքել և ձեռք բերել 100-ից ավելի անօդաչու թռչող սարքեր: Մինչդեռ Հայաստանն ունի ավելի քիչ անօդաչու սարքեր, որոնք տեղական արտադրության են: Հեղինակը հավելում է, որ հրադադարի ռեժիմի պայմաններում դիպուկահարների կրոկոցներից վերջին երկու տարում մահացել է 60 մարդ: «Ե’վ Հայաստանը, և Ադրբեջանը ըստ երևույթին, բանակցային սեղանի շուրջ նոր պատերազով սպառնում իրար, միևնույն ժամանակ պատրաստվելով լայնածավալ բախման, այն դեպքում, եթե բանակցային խաղաղ գործընթացը ձախողվի»,-նշում է հեղինակը` մեջբերելով Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցից մի հատված: Հոդվածի վերջում հեղինակը մեջբերում է նաև ԱՄՆ ռազմական քոլեջի պրոֆեսոր Սթիվեն Բլանկի խոսքերը, ով նշել է, որ «պատերազմի վերսկսումը աղետալի կլինի, որը շատ արագ միջազգային մակարդակ դուրս կգա: Հայաստանը ռազմավարական առումով դաշնակից է Ռուսաստանի հետ և 5 հազարանոց ռուսական բազա ունի իր տարածքում: Իրանը նույնպես Հայաստանի դաշնակիցն է»: Բլանկը նաև նշել է, որ վստահ է, որ «հայ-ադրբեջանական պատերազմը չի կարող փոքր լինել»: Thursday, October 18, 2012
ԼՂՀ-ի օդային տարածքի պաշտպանվածությունն անհանգստացրել է պաշտոնական Բաքվին
Panorama.am. 18-10-2012- Անդրադառնալով Ադրբեջանի զինված ուժերի մամուլի խոսնակ Էլդար Սաբիրօղլուի այն հայտարարությանը, թե Ադրբեջանի նավթագազային ենթակառուցվածքը հուսալիորեն պաշտպանված է, և որ հայերի խիզախ հայտարարությունները իրենց քաջության արդյունքը չեն, այլ դրսից օժանդակության հետևանք են` «Голос Армении»-ն նշում է, որ Սաբիրօղլուի հայտարարության մեջ պանիկայի և շփոթության տարրեր են զգացվում: Բանն այն է, որ նախկինում Հայաստանի ագրեսոր հարևանը խոսում էր միմիայն ուժի և սպառնալիքների լեզվով, սակայն այսօր արդեն պաշտոնական Բաքուն սկսեց պաշտպանվողի դիրք գրավել: Ըստ թերթի` Բաքվի քարոզչամեքենայի խափանման գլխավոր պատճառը ԱՄՆ ռազմական փորձագետ Շոն Օքոների հայտարարությունն էր առ այն, որ ԼՂՀ օդային տարածքը պաշտպանված է հայտնի С-300 հակաօդային պաշտպանության համակարգերով: Բացի այդ` պաշտոնական Բաքվին չէր կարող չանհանգստացնել Հարավային Կովկասում ԵՄ-ի նախկին հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հայտարարությունը «Ազատություն» ռադիոկայանին վերջերս տրված հարցազրույցում, ուր Սեմնեբին ասել է, որ ԼՂ հարցի ուժային լուծումն անթույլատրելի է, քանի որ Արցախի հետ կապված իրավիճակի ցանկացած կտրուկ փոփոխություն ուղղակիորեն ազդելու է ԵՄ անդամ պետությունների շահերի վրա: «Հատկանշական է այն փաստը, որ Հայաստանին դրսից օժանդակելու մասին խոսելուց հետո Սաբիրօղլուն միանգամից հղում արեց այն փաստին, որ ադրբեջանական նավթագազային ենթակառուցվածքները եվրոպական խոշոր նավթային ընկերությունների շահերի շրջանակում են, այսինքն` պաշտոնական Բաքուն ինքը դրսի ուժերի հույսին է»,-նկատում է «ГА»-ն: Saturday, October 13, 2012
Ստեփանակերտի օրն է
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր մասնակցել է մայրաքաղաք Ստեփանակերտի օրվան նվիրված տոնական միջոցառումներին: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, երկրի ղեկավարն ընդգծել է նման նշանակալի իրադարձությունների պատշաճ մակարդակով տոնելու անհրաժեշտությունը՝ այն կարևորելով թե քաղաքական և թե մշակութային տեսանկյունից: Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: Wednesday, October 10, 2012
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում և ԱԽ-ում տարածվել է ԼՂՀ ԱԳՆ պատասխանը
է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պատասխանը ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչի նամակներին, որը վերաբերում է 2012 թ. հուլիսի 19-ին կայացած ԼՂՀ նախագահական ընտրություններին: ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության փաստաթղթում նշվում է, որ «ազատ և թափանցիկ կամարտահայտման հիման վրա պետական կառույցների ձևավորումը դարձել է Հանրապետության քաղաքական մշակույթի անքակտելի մասը»: Պատասխանում ընդգծվում է նաև, որ 2012 թ. հուլիսի 19-ին ԼՂՀ-ում կայացած նախագահական ընտրությունները ևս մեկ քայլ են հանդիսանում երկրում ժողովրդավարական ավանդույթների և համընդհանուր արժեքների ամրապնդման ճանապարհին, ինչը հաստատվում է միջազգային դիտորդների, այդ թվում` Եվրոպական խորհրդարանի պատգամավորների, լրագրողների և հասարակական գործիչների կողմից տրված բարձր գնահատականներով: «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լիահույս է, որ միջազգային հանրությունը պատշաճ կերպով կարձագանքի երկրում իրականացվող ժողովրդավարական գործընթացներին, ինչը հերթական իրական ազդանշան կդառնա մոլորակի տարբեր տարածաշրջանների այն երկրների համար, որոնք ընտրել են ժողովրդավարության ուղին: Ադրբեջանի կողմից հնչող ցանկացած պնդումներ այն մասին, թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդավարական զարգացումն արգելակում է խաղաղ գործընթացը, անտրամաբանական են և հետամուտ են միայն մեկ նպատակի` շեղել միջազգային հանրության ուշադրությունը այն իրական խոչընդոտներից, որոնք առկա են բանակցային գործընթացի շրջանակներում», - մասնավորապես, ասված է ԼՂՀ ԱԳՆ նամակում: Համաձայն ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության պատասխանի` ԵԱՀԿ Մինսկի գործընթացի շրջանակներում ստանձնած պարտավորություններից Ադրբեջանի հրաժարումն է խափանում տարածաշրջանային խաղաղությունը, անվտանգությունը և կայունությունը:
Ադրբեջանական օդանավերը օգտվո՞ւմ են «Ստեփանակերտ» օդանավակայանի նավիգացիոն սարքավորումների ծառայությունից
News.am. 10-10-2012- «Ստեփանակերտ» օդանավակայանը շահագործման հանձնելու տեղեկատվության վերաբերյալ որոշ մտորումներից հետո Ադրբեջանը որոշել է վախեցնել «TALYES» ընկերությանը, որը ղարաբաղյան կողմին ապահովել է սարքավորումներով: Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Էլման Աբդուլաեւը լրագրողների հետ զրույցում ասել է, որ մի շարք օտարերկրյա ընկերություններ համագործակցում են Հայաստանի հետ` օդանավակայանը սարաքավորումներով հագեցնելու գործընթացում: «Այդ ընկերությունների թվում է նաեւ «TALYES»-ը: Ադրբեջանական կողմը կապ է պահպանում այդ ընկերության հետ եւ պահանջել է անհապաղ դադարեցնել համագործակցությունը: Եթե դա տեղի չունենա, Ադրբեջանը համապատասխան քայլեր կձեռնարկի»,-ասել է նա:Մեկնաբանություն ստանալու համար NEWS.am-ը դիմեց ԼՂՀ քաղավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանին: «Այո, Ստեփանակերտի օդանվակայանում նշված ընկերության նավիգացիոն սարքավորումներն են տեղադրված: DVOR/DME սարքավորումը տեղադրվել է 2010 թ-ին»,-հայտնեց նա: Ավելին, ըստ Ադբաշյանի, նշված սարքավորումը կոչված է ծառայելու ոչ միայն Ստեփանակերտի օդանավակայանին: «Այն վաղուց է գործում»,-ճշտեց վարչության պետը: Դրանից օգտվում են Հայաստանի օդային միջանցքի վրայով թռչող օտարերկրյա օդանավերը: Կարող են օգտվել նաեւ ԼՂՀ սահմանի մոտով Բաքու թռչող ինքնաթիռները:Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի «տեղեկացվածությունը» զարմանքի չի առաջացնում, որը մեծ «նորություն» է փորձում ներկայացնել ոչ առաջին տարին գործող սարքավորման առկայությունը: Իսկ բոլորին շանտաժի ենթարկելու փորձերը, ովքեր «կհամարձակվեն» համագործակցել Հայաստանի եւ ԼՂՀ-ի հետ, արդեն զավեշտալի է դառնում:Monday, October 1, 2012
ՄԱԿ-ը կբացի ԼՂՀ օդային սահմանը
ասամբլեայի ժամանակ: Հնարավոր է, որ այդ նիստը կարող է լուծել ղարաբաղյան հարցի հետ կապված գոնե մեկ հումանիտար հարց: Նիստից մեկ շաբաթ առաջ տեղեկություն է տարածվել այն մասին, որ նախատեսվում առաջին թռիչքը Ստեփանակերտի օդանավակայանից: Պաշտոնյաներն ասում են, որ առաջին թռիչքը կիրականացվի այս շաբաթվա մեջ: Եվ շատ հնարավոր է, որ դրա որոշումը կընդունվի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստի ժամանակ: Միջազգային հանրությունը դատապարտել է Ռամիլ Սաֆարովի էքստրադացիայի և ներման պատմությունը, և փորձագետները կանխագուշակում էին, թե ինչ փոխհատուցում կարող է ստանալ Հայաստանը: Մեկ փոխհատուցում մենք արդեն ստացել ենք մերժված Մադրիդյան սկզբունքների տեսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են, որ անհրաժեշտ է վերադառնալ հակամարտության էությանը: Բայց պետք է ավելի կոնկրետ փոխհատուցում, և դա կարող է դառնալ Ադբեջանին հարկադրելը՝ թույլ տալ օդային ճանապարհի բացումը դեպի Ղարաբաղ: Այնուամենայնիվ, ինչ է նշանակում «վերադառնալ Ղարաբաղի հակամարտության էությանը»: Հակամարտությունն առաջացել է այն պատճառով, որ Ղարաբաղի բնիկ հայկական բնակչությունն առանձնացել է Ադրբեջանից, համարելով, որ այդ երկրի կազմում երաշխավորված չեն իր անվտանգությունն ու իրավունքները: Եվ հակամարտության էությանը վերադառնալը նշանակում է ճանաչել Ղարաբաղի ինքնորոշման ակտը: Արդյոք համանախագահները դա նկատի ունեն: Կարող է արդյոք Գլխավոր ասամբլեայում ընդունվել փաստաթուղթ, որը կարող է տալ այդ իրավունքը Ղարաբաղի ժողովրդին: Ելնելով Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյաորվի խոսքից, Բաքուն մի քիչ մեղմացրել է իր դիրքը: «Կենսականորեն կարևոր է շարունակել կոնֆլիկտով մասնատված երկու համայնքների միջև վստահության վերականգնման ուղղութամբ աշխատանքները: Հաշտության գործընթացում Ադրբեջանը շատ կարևոր է համարում երկու համայնքների միջև երկխոսությունը և ընդունել է միջհամայնքային հանդիպումների առաջարկություններ եվրոպական տարբեր ՀԿ-ների կողմից, ուղղված վստահության վերականգնմանը», - ասել է նա: Հնարավոր է, որ «վստահության գլխավոր չափման միավորը» կդառնա հենց Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումը: Նաիրա Հայրումյան
Հոկտեմբերին կսկսվեն իրականացվել Երևան-Ստեփանակերտ չվերթները. Նելլի Չերչինյան
«Հոկտեմբերին կսկսվեն իրականացվել Երևան-Ստեփանակերտ չվերթները: Հստակ օրը նշել չեմ կարող, քանի որ դեռ փորձարկումներ պետք է կատարվեն»,- HayNews.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը: Հարցին, թե շաբաթական քանի չվերթ է նախատեսված, որոնք իրականացնելու է «Էիր Արցախ» ավիաընկերությունը, Նելլի Չերչինյանը պատասխանեց, թե դարձյալ որևէ հստակ բան ասել չի կարող: Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանն ավելի վաղ հայտարարել էր, թե Ստեփանակերտի օդանավակայանը կբացվի սեպտեմբերի վերջին, որից հետո` սեպտեմբերի 13-ին HayNews.am-ի հետ զրույցում, Արցախի վարչապետ Արա Հարությունյանը նկատեց. «Ապահովության համար կնշեմ, ոչ թե 20 օրից, այլ 1 ամիսից»:
Sunday, September 30, 2012
Ստեփանակերտում 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
«Panorama.am», 30.09.2012: Այսօր, սեպտեմբերի 30-ին, տեղական ժամանակով ժամը 09.15-ին Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ սահմանային գոտում՝ Քարվաճառ քաղաքից 37 կմ հյուսիս-արևելք, տեղի էունեցել 3.3 մագնիտուդով երկրաշարժ: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայությունից: Ըստ աղբյուրի, երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է Ստեփանակերտում 3 բալ:
Ադրբեջանի կողմից Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը կարող է վերջ դնել ԼՂՀ խնդրի շուրջ բանակցային գործընթացին. Ավստրալիայի կառավարություն
«HayNews.am», 29.09.2012: Ավստրալիայի կառավարությունը հիասթափված է Ադրբեջանի նախագահի որոշումից` ներում շնորհել Ռամիլ Սաֆարովին: Այս մասին նշված է Ավստրալիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության Ավստրալիայի հայ ազգային կոմիտեի նախագահին ուղղված նամակում: Այս մասին հայտնում է Ավստրալիայի հայ ազգային կոմիտեն: Ինչպես նշվում է armenia.com.au կայքում, Ավստրալիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության նամակում նշված է նաև, որ Ադրբեջանի կողմից Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը կարող է վերջ դնել Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ բանակցային գործընթացին: Նամակի վերջում նշված է, որ «Ավստրալիայի կառավարությունը աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված Մինսկի խմբի գործունեությանը: Կառավարությունը կողմերին կոչ է անում շարունակել բանակցային գործընթացը»:Արցախը օգնում է սիրիահայերին
«Panorama.am», 29.09.2012: ԼՂՀ կառավարությունը այսօր օգնության առաջին խմբաքանակն է առաքել Սիրիայի հայ համայնքին: ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Ստեփանակերտի «Արցախֆրութ» ձեռնարկությունից մեծաքանակ ձավարեղենի, ձեթի, պահածոների և այլ պարենամթերքի բարձումը ավտոբեռնատարներ կատարել են Արցախի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները և «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի» աշխատակիցները: Օգնությունը կհասցվի Երևան, ապա օդային ճանապարհով կփոխադրվի Սիրիա: ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի փոխանցմամբ` նախաձեռնությունն իրականացվում է «Օգնիր եղբորդ» համահայկական ակցիայի շրջանակներում և այն կլինի շարունակական: Սիրիահայերին կուղարկվեն բացառապես արցախյան արտադրության որակյալ ապրանքներ:
Հոկտեմբերին կսկսվեն իրականացվել Երևան-Ստեփանակերտ չվերթները. Նելլի Չերչինյան
«HayNews.am», 29.09.2012: «Հոկտեմբերին կսկսվեն իրականացվել Երևան-Ստեփանակերտ չվերթները: Հստակ օրը նշել չեմ կարող, քանի որ դեռ փորձարկումներ պետք է կատարվեն»,- HayNews.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը: Հարցին, թե շաբաթական քանի չվերթ է նախատեսված, որոնք իրականացնելու է «Էիր Արցախ» ավիաընկերությունը, Նելլի Չերչինյանը պատասխանեց, թե դարձյալ որևէ հստակ բան ասել չի կարող: Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանն ավելի վաղ հայտարարել էր, թե Ստեփանակերտի օդանավակայանը կբացվի սեպտեմբերի վերջին, որից հետո` սեպտեմբերի 13-ին HayNews.am-ի հետ զրույցում, Արցախի վարչապետ Արա Հարությունյանը նկատեց. «Ապահովության համար կնշեմ, ոչ թե 20 օրից, այլ մեկ ամիսից»: Thursday, September 27, 2012
Ստեփանակերտի օդանավակայանը կշահագործվի հաջորդ շաբաթ
News.am.26-9-2012- Ստեփանակերտի օդանավակայանը կշահագործվի հաջորդ շաբաթ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց ԼՂՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը: Նրա խոսքով, «օրերս օդանավակայանում կթույլատրվի ընդունել եւ դուրս թողնել օդանավեր»: Օդանավակայանի գործարկման հեռանկարը հիստերիա է առաջացել Ադրբեջանում: Այնտեղից ժամանակ առ ժամանակ հնչեցվում են սպառնալիքներ «խփել» կամ «նստեցնել» Ստեփանակերտ ժամանող ինքնաթիռները: Սրանք ուղիղ հակասության մեջ են մտնում քաղավիացիայի միջազգային օրենսդրության հետ: Նախատեսվում է, որ սկզբնական փուում օդակայանը կկարողանա սպասարկել ժամում 100 ուղեւոր, իսկ փոխադրումները կիրականացվի «Էյր Արցախ» ընկերությունը: Monday, September 24, 2012
Քարվաճառյան հռչակագիր
Վերջին տարիներին, ազատագրված Քարվաճառ քաղաքում, Հայոց պետականակերտմանը հետամուտ բազմաթիվ անձանց մասնակցությամբ կայացած քննարկումների ընթացքում ուրվագծվել են հետևյալ հիմնարար և անբեկանելի շրջանակային սկզբունքները. Ա. Ինքնիշխանություն Ինքնիշխան և անկախ պետականությունը ազգային ինքնակազմակերպման գերագույն ձևն է և Հայության հարատևման միակ երաշխիքը: Անվերապահորեն մերժելի է Հայաստանի ներգրավումն ազգային ինքնիշխանությունը սահմանափակող որևէ դաշնային, համադաշնային, նորակայսերական, վերազգային կամ վերպետական կառույցին: Բ. Հայրենատիրություն Հայությունն՝ ի դեմս ազգային պետականության, հայրենի ողջ տարածքի նկատմամբ ունի անժամանակյա, անօտարելի և բացարձակ հայրենատիրության իրավունք: Ըստ այդմ. - Հայոց առկա ազգային-պետական սահմանները, ներառյալ Արցախի ողջ ազատագրված տարածքը, ամբողջությամբ անձեռնմխելի և անսակարկելի են: - Մերժելի է ցեղասպանության իրավաքաղաքական և տարածքային հետևանքները վերացնելու հրամայականից հրաժարվելու, ինչպես նաև հայ-թուրքական ապօրինի բաժանարար գիծը որպես պետական սահման ճանաչելու որևէ ոտնձգություն: Գ. Հայոց լեզու Հայաստանում հայերենը՝ որպես միակ պետական լեզու, վայելում է բացարձակ գերակայություն : Պետական կառավարման, կրթության, պաշտոնական գործավարության և հանրային նշանակության բոլոր ոլորտներում Հայոց լեզվի բացարձակ կարգավիճակի դեմ յուրաքանչյուր ոտնձգություն իսպառ մերժելի է: Դ. Սահմանադրական կարգ Հայոց պետության կայացման պարտադիր նախապայման է ազգային համապարփակ համաձայնությամբ, գիտակցված և ազատ կամարտահայտմամբ սահմանադրական իրավակարգի հաստատումը և խստագույն պահպանումը: Կտրականապես մերժելի է սահմանադրական կարգով հաստատված քաղաքացիների իրավահավասարության դեմ որևէ ոտնձգություն: Քարվաճառ, 21/09/2012
Ստեփանակերտը պատրաստ է ցանկացած հարց քննարկել Ադրբեջանի հետ. Regnum
Tert.am. 23-9-2012- «Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը մեր արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից է: Պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ բավականին հստակ է. ցանկացած վիճելի հարց պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ ուղիղ երկխոսության միջոցով», - հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը՝ հանրապետության ԱՆԳ-ի աշխատակիցների հետ հանդիպմանը: Այս մասին հաղորդում է Regnum-ը` հղում անելով սեփական թղթակցին: Ըստ աղբյուրի՝ Սահակյանը նշել է, որ պատրաստ է Ադրբեջանի հետ քննարկել ցանկացած հարց՝ լինի քաղաքական, ռազմական, թե մարդասիրական: Սահակյանը նշել է նաև, որ Արցախը պետք է մասնակցի բանակցային գործընթացի բոլոր փուլերին: Միևնույն ժամանակ, ընդգծել է պաշտոնյան, «խոսք չի կարող լինել մեր անկախության և անվտանգության անգամ փոքր ինչ թուլացման մասին»: «Մեր ազգի համար դրանք բացառիկ արժեքներ են և ենթակա չէ սակարկության», - ասել է Սահակյանը: Հակամարտության լուծմանը կից արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություն է անվանել ԼՂՀ-ի միջազգային ճանաչման հարցը:Երկրաշարժ ԼՂՀ տարածքում
ժամանակով ժամը 01.37-ին ԼՂՀ տարածքում՝ Քարվաճառ քաղաքից 10 կմ հարավ-արևելք, տեղի է ունեցել 2.8 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.050 և արևելյան երկայնության 46.140:
Saturday, September 22, 2012
ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար. ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի անարդյունավետության մասին քանիցս խոսվել է
News.am. 22-9-2012- Ինչպես պաշտոնական Երեւանը, այնպես էլ Ստեփանակերտը քանիցս խոսել են ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի անարդյունավետության մասին: Այդ մասին հայտնել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը` NEWS.am -ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ԵԽԽՎ-ի ղեկավար Ժան Կլոդ Մինյոնի բացասական գնահատականը Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի վերաբերյալ: Նրա խոսքով` ենթահանձնաժողովի աշխատանքում զգացվում է Թուրքիայի բացասական ազդեցությունը, միակողմանի մոտեցումը, հայկական կողմը վատ լույսի ներքո ներկայացնելու փորձերը: Ընդհանուր առմամբ, ենթահանձնաժողովի աշխատանքը կաթվածահար էր արվել», - ընդգծել է Դավիթ Բաբայանը: Ինչպես նշել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը, այդ բոլորը քանիցս մատնանշել են ոչ միայն հայկական կողմերը, այլեւ այլ երկրների ներկայացուցիչները: «Դա կողմերից մեկի դեմ սեւ PR-ի տարրական քաղաքականություն է, այդ պատճառով ենթահանձնաժողովի գործունեությունը չէր կարող արդյունավետ լինել», - նշել է Բաբայանը: Նրա խոսքով`եթե ենթահանձնաժողովը չհանվի, դրա գործունեության արդյունավետության համար անհրաժեշտ կլինի ներգրավել ղարաբաղյան կողմին: «Միայն դրանից հետո կարող ենք խոսել արդյունավետության մասին», - նշել է Դավիթ Բաբայանը: Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպմանը ԵԽԽՎ-ի ղեկավարը կարծիք էր հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովն իրեն չի արդարացնում: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարար. Հակառակորդը պետք է իմանա, որ պատերազմը չի կարողանա հաղթել
News.am. 21-9-2012- Ադրբեջանը պետք է իմանա, որ չի կարողանա հաղթել Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմը: Այս մասին հայտնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ: Անդրադառնալով հաջորդ ամիս նախատեսված զինվորական հավաքներին` ԼՂՀ պաշտպանական ծառայություններիի ղեկավարը հայտնել է, որ Պաշտպանության բանակը մշտապես իրականացնում է նման միջոցառումներ, սակայն այս տարի դրանք առավել մասշտաբային կլինեն: Նախարարի խոսքով, նախատեսված են նաեւ ուսումնավարժանքներ. «Նմանատիպ միջոցառումները ուղղված են պատերազմի զգուշացմանը եւ կանխմանը: Բանակի գործունեության, բոլոր միջոցառումների, ուսումնավարժանքների եւ հավաքների նպատակը այն է, որպեսզի հակառակորդը իմանա, որ եթե պատերազմ սկսվի, ապա կրկին պարտություն կկրի»,-ասել է Մովսես Հակոբյանը:
Subscribe to:
Posts (Atom)








Tehran Time
Yerevan Time
