Tert.am. 17-9-2010- Մենք Հայաստանի հետ ցանկանում ենք ունենալ շատ լավ հարաբերություններ: Այս մասին, թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական ամենախոշոր ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն` հիշեցնելով Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հետևյալ հայտնի խոսքը. «Խաղաղություն երկրում, խաղաղություն աշխարհում»:
«Մենք ցանկանում ենք խաղաղության մեջ ապրել մեր բոլոր հարևանների հետ: Ցանկանում ենք շատ լավ հարաբերություններ ունենալ Հայաստանի հետ: Թող բացվեն կողմերի արխիվները, մենք մերը բացել ենք: Թող հավաքվեն պատմաբաններն ու քննարկեն թեման»,- ասել է թուրքական ընդդիմության առաջնորդը` շարունակելով.
«Մենք պարտավոր ենք մեր երեխաներին թողնել գեղեցիկ աշխարհ: Անցյալի ցավերն ապագա տանելը որևէ հասարակության օգուտ չի բերի: Մոռանա՞լ անցյալի ցավերն ամբողջությամբ: Ոչ, սակայն անհրաժեշտ է, որ անաչառ լինենք: Բացենք արխիվներն ու քննարկենք: Թող ճշմարտությունը դուրս գա ջրի երես: Որևէ տարակուսանք չունենք, սակայն անցյալի ցավերը չպետք է խոչընդոտեն մեզ, որպեսզի մենք հանդիպենք և բարեկամաբար խոսենք: Անցյալի սխալները չպետք է թողնենք ապագա սերունդներին»:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment