Monday, November 1, 2010

«Չեթեմ հաուս»-ը պարգևատրել է Թուրքիայի նախագահին

Panorama.am. 1-11-2010- Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը գալիք շաբաթ Լոնդոնում ստանալու է միջազգային հարաբերությունների «Չեթեմ հաուս» բրիտանական թագավորական ինստիտուտի պարգևը: Այս տարի առաջադրված թեկանծուները Գյուլի հետ միասին եղել են Ֆրանսիայի ֆինասների նախարարը, Խորվաթիայի նախագահը: Այս տարվա մարտին կայացած «Չեթեմ հաուս»-ի անդամների քվեարկության արդյունքում վճռվեց պարգևի արժանացնել Գյուլին: Այս մասին տեղեկացնում է «CnnTurk» լրատվամիջոցը:
Թուրքիայի նախագահին այդ պարգևը շնորհվում է այն հիմնավորմամբ, որ նա նպաստ ու ջանք է ներդրել իրաքյան, աֆղանական, մերձավորարևելյան և հայ-թուրքական հարցերի կարգավորման համար:
Չեթեմ հաուսի պարգևը, որը շնորհվում Է համաշխարհային ճանաչում ունեցող քաղաքական ու հասարակական գործիչներին, հիմնվել Է 2005 թվականին: Դրա առաջին դափնեկիրը դարձել Է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն:

No comments: