Monday, November 15, 2010

Ադրբեջանը կմեծացնի Իրան արտահանվող գազի ծավալը

News.am. 14-11-2010- Ադրբեջանը մինչեւ այս տարվա վերջ կմեծացնի Իրան արտահանվող գազի ծավալը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Պետական նավթային ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլլաեւը։
Նրա խոսքով, Պետական նավթային ընկերությունն Աստարում նոր գազակոնպրեսային կայանէ կառուցում, ուր կտեղակայվեն 6 նոր կոմպրեսորներ։ «Աշխատանքներն ընթանում են ըստ գրաֆիկի։ Արդյունքում Իրան արտահանվող գազի ծավալները կմեծանան»։
Նշենք, որ այս տարի Ադրբեջանը նախատեսում է Իրան արտահանել 0,1 մլրդ խ/մ գազ։

No comments: