Wednesday, January 26, 2011

Ադրբեջանում ցուցադրաբար ոչնչացրել են հայկական կոնյակ եւ սուրճ

News.am. 26-1-2011- Ադրբեջանի մաքսային կոմիտեն «Ոչ, մաքսանենգությանը» արշավի շրջանակում Բաքվի առեւտրային ցանցում հայտանբերել է Հայաստանի արտադրության կոնյակ եւ ժամկետանց սուրճ:
Դրանք ոչնչացվել են լրագրողների ներկայությամբ: Ադրբեջանի մաքսային կոմիտեի ղեկավարներից մեկը հայտարարել է, որ փորձագիտական ստուգումը ցույց էր տվել օգտագործման համար ապրանքների ոչ պիտանի լինելը, հաղորդում է vesti.az-ը:

No comments: