Diplomat.am. 27-1-2011- Ռուսաստանը գտնում է, որ Իրանի հանդեպ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցները անընդունելի են համարվում և պետք է չեղյալ հայտարարվեն, - ասել է “Ռուսաստան-Իրան” ընկերության միության ղեկավար Ալեքսանդր Պալիշոկը: Պալիշոկը հավելել է, որ Իսլամական Հանրապետությունն իրավունք ունի խաղաղ միջուկային ծրագիր զարգացնել` ընդգծելով, որ Մոսկվան աջակցում է Թեհրանին միջուկային ոլորտում: Նրա խոսքերով, Իրանը շարունակում է իր միջուկային ծրագիրը ՄԱԳԱՏԷ-ի դրույթների և Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի շրջանակներում:
ԱՄՆ-ն և Արևմուտքի մի շարք երկրներ մեղադրում են Իրանին` խաղաղ ատոմի ծրագրի քողարկմամբ ռազմական նպատակներով միջուկային զենք մշակելու մեջ: Առայսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 6 բանաձև է ընդունել, որոնցից չորսն ուղղված են Իրանի հանդեպ արգելքների կիրառմանը` նրանից պահանջելով հրաժարվել ուրանի հարստացումից և նախազգուշացումներ պարունակող երկու բանաձև:
Իրանի միջուկային ծրագիրը անհանգստություն է առաջացնում 2003 թ.-ից, երբ ՄԱԳԱՏԷ-ին հայտնի դարձավ դրա քողարկված գործունեության մասին: 2003 թ. վերջին Իրանը` Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին վերաբերող Լրացուցիչ արձանագրություն էր ստորագրել և ինքնակամ հայտարարել ուրանի հարստացման վերաբերյալ աշխատանքների դադարեցման մասին: Սակայն ավելի ուշ նա անդրադարձել է այդ գործունեությանը:
Անցած շաբաթ Ստամբուլում ավարտվեց` իրանական միջուկային խնդրի կարգավորման շուրջ Թեհրանի հետ միջազգային միջնորդների “վեցնյակի” երկրների ներկայացուցիչների միջև բանակցությունների հերթական փուլը: Արտաքին քաղաքականության հարցերով ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը անարդյունավետ է գնահատել բանակցությունները:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment