Ի պատասխան Ահմեդ Դավութօղլուն, ըստ էության, հաստատել է, որ Թուրքիայի համար հայ-թուրքական հարաբերություններն ուղղակիորեն պայմանավորված են հայ-ադրբեջանական հարաբերություններով: «Մենք պատրաստ ենք բոլոր հարցերը քննարկել բաց: Երբ ստորագրում էինք արձանագրությունները, երեք նպատակ ունեինքª որ ոչ միայն սահմանները բացվեն, այլ նաեւ հարաբերությունները մեր ժողովուրդների միջեւ լինեն նորմալ, ինչպես մենք ուզում էինք, որ հայ-արդբեջանական հարաբերությունները կարգավորվեն, ի վերջո, այդ երկրի 20 տոկոսը գրավված է: Հայ-թուրքական հարաբերությունները կարող էին շատ լավը լինել: Մենք չունենք թշնամիներ, ունենք լավ բարեկամներ եւ պոտենցիալ լավ բարեկամներ: Եւ եթե հայերը ցանկանան իրենց շուրջը տեսնել բարեկամների, ապա Թուրքիան, Հայաստանն ու Արդբեջանը կարող են բոլոր հարցերը բաց քնննարկել»:
Ինչպես մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Նաիրա Չոհրաբյանը, “Իր այդ պատասխանով Դավութօղլուն ուղղակիորեն հաստատեց, որ Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու գործընթացը պայմանավորել եւ շարունակում է պայմանավորել հայ-ադրբեջանական հարաբերություններով ու ԼՂ գործընթացով: Եւ ըստ էության, իր այդ պատասխանով ուղղակիորեն հաստատեց իմ հարցադրումըª այն է, որ Թուրքիան ենթարկվել է Ադրբեջանի ուղղակի եւ բացահայտ ճնշմանը»:
Ի դեպ, իր ելույթից հետո Դավութօղլուն հրապարակային մոտեցել է Նաիրա Զոհրաբյանին եւ սեղմել է ձեռքը, թերեւս որպեսզի Վեհաժողովի անդամները տեսնեն, թե ինչպիսի «ժողովրդավարական» երկրի արտգործնախարար է ինքը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment