Monday, March 28, 2011

Զինված բախումներ Սիրիայի հայաշատ Լաթաքիա քաղաքում. կան զոհեր և վիրավորներ

Սիրիայի խոշորագույն նավահանգիստ համարվող Լաթաքիա քաղաքում զինված բախումներ են տեղի ունեցել անվտանգության ուժերի և գրոհայինների միջև, հայտնում է Rian-ը: Նշվում է, թե մի քանի տասնյակ գրոհայիններ բարձրացել են շենքերի տանիքներ և սկսել անկանոն կրակ բաց անել զինվորականների ուղղությամբ: Որպես հետևանք` զոհվել է 10 զինվոր և երկու գրոհային: Անմիջապես դեպքի վայր են ժամանել անվտանգության ուժերի ներկայացուցիչները, կան բազմաթիվ ձերբակալվածներ: Գրոհայինների մեկ այլ խումբ էլ փորձել է գրավել իշխող <<ԲԱԱՍ>> կուսակցության գրասենյակը, սակայն հարձակումը կրկին կասեցվել է: Հիշեցնենք, որ մարտի 18-ից հակակառավարական ցույցեր են ընթանում հարավային Դարաա քաղաքում, որտեղ բախումների հետևանքով կան շուրջ 50 զոհեր:
Հավելենք նաև, որ Լաթաքիա քաղաքում ապրում են նաև բազմաթիվ հայեր, իսկ համանուն նահանգի մեջ գտնվող Քեսաբ գյուղը (Լաթաքիա քաղաքից ոչ հեռու) ամբողջովին հայաբնակ է: HayNews.am-ն առաջիկայում կփորձի կապ հաստատել տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ` մեր հայրենակիցների վիճակն իմանալու համար:

No comments: