«Tert.am», 08.05.2011: Երեկ Թուրքիայի Բուրսա քաղաքում կատաղի բախում է տեղի ունեցել ֆուտբոլասերների և իրավապահների միջև, ինչի հետևանքով չեղյալ է հայտարարվել «Բուրսասփոր»-«Բեշիքթաշ» ֆուտբոլային հանդիպումը:
Ինչպես գրում է թուրքական «Միլլիյեթ» օրաթերթը, բախումներն սկսվել են Բուրսայի Աթաթուրքի անվան մարզադաշտի շրջակայքում և տարածվել քաղաքով մեկ: Իրավապահները մարզադաշտի շրջակայքում հավաքված և անկարգություններ հրահրող «Բուրսասփորի» մոլեռանդ երկրպագուներից պահանջել են ցրվել: Սակայն վերջիններս չեն ենթարկվել ոստիկանների պահանջին, ինչի հետևանքով տեղի է ունեցել բախում:
Իրավապահներն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են օգտագործել երկրպագուների դեմ, ինչին ի պատասխան` վերջիններս երթ են կազմակերպել դեպի Բուրսայի նահանգապետարանի շենք` ճանապարհին այրելով 8 ոստիկանական մեքենաներ:
Իրավապահներին միայն ժամեր անց է հաջողվել որոշ չափով հանդարտեցնել քաղաքով մեկ անկարգություններ իրականացնող մոլեռանդ երկրպագուներին: Դեպքի առնչությամբ հայտարարությամբ հանդես է եկել Բուրսայի նահանգապետը` տեղեկացնելով, որ անկարգությունների ընթացքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 34 մարդ, այդ թվում` 25 իրավապահ, ձերբակալվել է 100-ից ավելի մարդ:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment