Wednesday, July 13, 2011

ԼՈՒՅՍ Է ԸՆԾԱՅՎԵԼ ԹԱԼԵԱԹ ՓԱՇԱՅԻ ՏԵՂԵԿԱԳԻՐԸ

«ԱԶԳ», 13-07-2011- Լոնդոնի «Կոմիտաս» հիմնարկը լույս է ընծայել հայերի ցեղասպանությունը գործադրած թուրք ղեկավարներից Թալեաթ փաշայի վերջերս հայտնաբերված տեղեկագիրն ու դրանից առաջ գտնված փաստաթղթերի հավաքածուն:
Կանադայում հրատարակվող «Ապագայ» եռալեզու շաբաթաթերթի փոխանցմամբՙ «Թալեաթ փաշայի տեղեկագիրը Հայոց ցեղասպանության մասին, 1917 թ.» խորագրով հատորը խմբագրել եւ նախաբանը գրել է պատմաբան Արա Սարաֆյանը: Հատորը հստակորեն ցույց է տալիս, թե այդ օրերի օսմանյան իշխանությունները ինչպես են կազմակերպել հայերի ցեղասպանությունը տեղահանությունների քողի ներքո: Ըստ Թալեաթի տվյալներիՙ 1.150.000 հայեր «անհետացել են 1915-17-ի միջեւ»:

No comments: