«Թուրքիան անկախ արտաքին քաղաքականություն չի վարում, այլ ուղղորդվում է ինքնիշխան ուժերի հրահանգներով: Մենք խնդիր չենք տեսնում այն բանում, որ Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուն այցելել է Սիրիա: Դա այդպես էլ պետք է լինի: Սակայն, ի՞նչ է պատրաստվում Թուրքիան անել այն դեպքում, երբ կառավարությունը հայտարարում է, որ Անկարայի համբերությունը սպառվում է: Արդյո՞ք Թուրքիան կսկի պատերազմ իր իսկ հարևանի դեմ», -նշել է Քեմալ Քըլըչդարօղլուն:
Ընդդիմադիր կուսակցության նախագահի տեղակալ Ուլկեր Թարհանն էլ իր հերթին քննադատել է կառավարությանը և նշել, որ «եթե Սիրիայում տեղի ունեցող լարվածությունը տարածվի Թուրքիայի վրա, ապա այդ ամենի համար պատասխանատվություն կկրի երկրի վարչապետ Էրդողանը»:
Քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության նախկին նախագահ Սելահաթթին Դեմիրթաշին նույնպես քննադատել է կառավարությանը` նշելով` որ «Դավութօղլուն Սիրիա է այցելել ոչ միայն որպես ԱԳ նախարար, այլ որպես Միացյալ Նահանգների ներկայացուցիչ»:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment