Saturday, January 21, 2012

Հայ ալպինիստների խումբը կբարձրանա Իրանի ամենաբարձր գագաթը` Դեմավենդը

News.am. 20-1-2012- Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի ուժեղագույն թիմը` 4 լեռնագնացներ, հունվարի 24-ին, կմեկնեն Իրան, բարձրանալու համար վերջինիս ամենաբարձր լեռնագագաթը ` Դեմավենդ ( 5671 մ ), որտեղ փորձելուեն կատարել աննախադեպ ձմեռային վերելք: Նշենք, որ հունվարի 25-28 Իրանում անցկացվող հեղինակավոր միջազգային մրցաշարին մասնակցելու իրավունքը Հայաստանի Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի ֆեդերացիայի լեռնագնացները ձեռք են բերել 2011թ. ընթացքում կատարած իրենց մի շարք հաջող վերելքների շնորհիվ: Մրցաշարին մասնակցելու են շուրջ 25 երկրների 200 լեռնագնացներ: Մեծ է կարեւորությունը Հայաստանի մասնակցության, քանզի վերջին 10 տարիների ընթացքում միջազգային ոչ մի մրցաշարի Հայաստանը երբեւէ թիմային մասնակցություն չի ունենցել: Թիմի կազմում են Անտուան Անանյանը, Գարեգին Ունուսյանը, Լեւոն Մովսիսյանը եւ Հովհանես Մարտիրոսյանը:

No comments: