Thursday, January 26, 2012

Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանը դեռ կմնա Փարիզում

News.am. 25-1-2012- Ֆրանսիայի Սենատի կողմից Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո Փարիզում Թուրքիայի դեսպան Թահսին Բուրջուօղլուն չի վերադարձել Թուրքիա։ Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի դեսպանը դեռ կշարունակի մնալ Փարիզում, քանի որ հնարավորություն կա, որ ընդունված օրինագիծը չեղյալ հայտարարելու համար տեղափոխվի Սահմանադրական դատարան։ Նշվել է, որ եթե արտակարգ որեւէ իրավիճակ չլինի, Թահսին Բուրջուօղլուն դեռ 2 շաբաթ կմնա Փարիզում։

No comments: