Saturday, February 18, 2012

Ֆրանսիայի նախագահի թեկնածուն կողմ է ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին

HayNews.am . 18-2-2012- Ֆրանսիայի նախագահի թեկնածու Սոցիալիստական կուսակցության անդամ Ֆրանսուա Հոլանդը Marianne օրաթերթին տված հարցազրույցում հաստատել է, որ ինքը սատարում է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը: Նախագահի թեկնածուն նշել է, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը պետք է ավարտին հասցնել: «Այն բանից հետո, երբ օրինագիծը չընդունվեց 2006 թվականին, այն կրկին հայտնվեց ոչ այնքան հարմար պահի: Սակայն ես հետևողական եմ և այսօր ես կրկին կողմ եմ օրինագծի ընդունմանը»,- ընդգծել է Հոլանդը:

No comments: