Monday, February 20, 2012

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը Իսրայելին խորհուրդ չի տալիս հարվածել Իրանին

News.am. 19-2-2012- Այսօրվա դրությամբ չարժե, որ Իսրայելը հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին: Այդ մասին փետրվարի 19-ին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»: «Չեմ կարծում, թե տվյալ պահին Իսրայելը խելամիտ կվարվի` հարվածելով Իրանին: Իմ կարծիքով, Իսրայելը, ինչպես նաեւ մյուս երկրները, պետք է տեսնեն, թե ինչպես կավարտվի մեր ներկա մարտավարությունը. պատժամիջոցների եւ տնտեսական ճնշման համադրությունը` բանակցությունների պատրաստակամությամբ»,-ասել է Հեյգը: Միաժամանակ, Իսրայելի գլխավոր շտաբի պետ Բենի Գանցը հայտարարել է, թե Իսրայելն ինքնուրույն որոշում կկայանցնի, պետք է հարվածել, թե ոչ:

No comments: