
News.am. 10-6-2012- Քնեսեթի լիագումար նիստում հունիսի 12-ին հրապարակային քննարկում կլինի Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի թեմայով: Քննարկման նախաձեռնողը «ՄԵՐԵՑ» կուսակցության պատգամավոր Զահավա Գալիոնն է, ով ստացել է Քնեսեթի խոսնակ Ռեուվեն Ռիվլինի («Լիկուդ») երաշխավորությունը: Իսրայելական «Haaretz» թերթը գրում է, որ գործը միայն լիագումար նիստով չի ավարտվի. Հայոց ցեղասպանության հարցը կբարձրացվի նաեւ հանձնաժողովներից մեկում:
Պարբերականի տվյալներով, քննարկումը չի հանգեցնի ցեղասպանության փաստի ճանաչման, այլ ավելի շուտ կլինի յուրօրինակ դեմարշ Թուրքիայի նկատմամբ: Այն տեղի կունենա «Մավի Մարմարայի» գործողությունների վերաբերյալ պետվերահսկող Միխի Լինդենշտրաուսի զեկույցի հրապարկումից մեկ օր առաջ: Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարան որոշել էր դատի տալ իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաներին:
No comments:
Post a Comment