A1+ 13-1-2009- Հելսինկյան քաղաքացիական ասամբլիայի Վանաձորյան գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի պնդմամբ` Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության` Հայաստանին տրված գնահատականը չի համապատասխանում իրականությանը:
Ըստ նրա` Հայաստանը ոչ թե մասնակի ազատ երկիր է, ինչպես այս տարվա զեկույցում որակել է Freedom House-ը, այլ ընդհանրապես անազատ երկիր` բոլոր տեսանկյուններից:
Արթուր Սաքունցը «Ա1+»-ի հետ զրույցում թվարկեց մի շարք հանգամանքներ, որոնք թույլ չեն տալիս իրեն համաձայնվել Freedom House-ի փորձագետների գնահատականի հետ:
Նա թվարկում է` ընդդիմությանը դալիճների չտրամադրելը, երթերի, ցույցերի անցկացումն արգելելը, խոսքի ազատության, մասնավորապես էլեկտրոնային լրատվական միջոցներից օգտվելու հնարավորությունների սահմանափակումները:
«Խոշտանգումները Հայաստանում լայն ծավալ ունեն, այդ թվում` նաեւ բռնությունները կալանավորված անձանց նկատմամբ անկախ քաղաքական հայացքներից` եւ քաղաքական բանտարկյալների նկատմամբ, եւ սովորական քաղաքացիների: Քաղբանտարկյալների առկայության պայմաններում Հայաստանը համարել կիսաազատ, պարզապես թյուրիմացություն է», -շարունակում է Արթուր Սաքունցը:
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը համարել է, որ Հայաստանում նախորդ տարի գրանցվել է ազատության ապահովման անկում: 2008թ.-ին Հայաստանի Հայաստանի քաղաքական իրավունքների վարկանիշի անկում է գրանցվել՝ 5-ից իջնելով 6-ի: Ինչպես նշված է «Ազատությունն աշխարհում - 2009» զեկույցում` այդ պայմանավորված է ՀՀ նախագահի փետրվարի 19-ի ընտրություններից հետո տեղի ունեցած իրադարձություններով, որոնց ընթացքում բռնություններ են կիրառվել, մոտ 100 հոգի հայտնվել է բանտում:
Արթուր Սաքունցը համարում է, որ քաղաքական իրավունքների վարկանիշի անկումը գրանցվել է ոչ թե Նախագահի ընտրություններից հետո, այլ առաջ: «1998թ.-ի պետական հեղաշրջումից հետո Հայաստանում ազատություն չկա եւ վարկանիշը մարտի 1-ին պարզապես գագաթնակետին հասավ, ոչ թե ընկավ»,- ասաց նա:
Նշենք, որ Freedom House-ը դիտարկել է 193 երկիր, որից 89-ը համարվել են ազատ, 62-ը` մասնակի ազատ, իսկ 42-ը` ոչ ազատ երկրներ: Հայաաստանի անմիջական հարեւաններից Վրաստանը, Թուրքիան համարվել են մասնակի ազատ, Ադրբեջանը` ոչ ազատ երկիր: Ռուսաստանը եւս համարվել է ոչ ազատ երկիր, իսկ ահա Ուկրաինան ազատ երկրների շարքում է:
Լեռնային Ղարաբաղը եւս համարվել է մասնակի ազատ: Freedom House-ի «Ազատությունն աշխարհում – 2009» զեկույցում ամփոփված են 2008-ի հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը տեղի ունեցած զարգացումները:Wednesday, January 14, 2009
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՄԱՐԵԼ ԿԻՍԱԶԱՏ` ՊԱՐԶԱՊԵՍ ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ Է»
A1+ 13-1-2009- Հելսինկյան քաղաքացիական ասամբլիայի Վանաձորյան գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի պնդմամբ` Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության` Հայաստանին տրված գնահատականը չի համապատասխանում իրականությանը:
Ըստ նրա` Հայաստանը ոչ թե մասնակի ազատ երկիր է, ինչպես այս տարվա զեկույցում որակել է Freedom House-ը, այլ ընդհանրապես անազատ երկիր` բոլոր տեսանկյուններից:
Արթուր Սաքունցը «Ա1+»-ի հետ զրույցում թվարկեց մի շարք հանգամանքներ, որոնք թույլ չեն տալիս իրեն համաձայնվել Freedom House-ի փորձագետների գնահատականի հետ:
Նա թվարկում է` ընդդիմությանը դալիճների չտրամադրելը, երթերի, ցույցերի անցկացումն արգելելը, խոսքի ազատության, մասնավորապես էլեկտրոնային լրատվական միջոցներից օգտվելու հնարավորությունների սահմանափակումները:
«Խոշտանգումները Հայաստանում լայն ծավալ ունեն, այդ թվում` նաեւ բռնությունները կալանավորված անձանց նկատմամբ անկախ քաղաքական հայացքներից` եւ քաղաքական բանտարկյալների նկատմամբ, եւ սովորական քաղաքացիների: Քաղբանտարկյալների առկայության պայմաններում Հայաստանը համարել կիսաազատ, պարզապես թյուրիմացություն է», -շարունակում է Արթուր Սաքունցը:
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը համարել է, որ Հայաստանում նախորդ տարի գրանցվել է ազատության ապահովման անկում: 2008թ.-ին Հայաստանի Հայաստանի քաղաքական իրավունքների վարկանիշի անկում է գրանցվել՝ 5-ից իջնելով 6-ի: Ինչպես նշված է «Ազատությունն աշխարհում - 2009» զեկույցում` այդ պայմանավորված է ՀՀ նախագահի փետրվարի 19-ի ընտրություններից հետո տեղի ունեցած իրադարձություններով, որոնց ընթացքում բռնություններ են կիրառվել, մոտ 100 հոգի հայտնվել է բանտում:
Արթուր Սաքունցը համարում է, որ քաղաքական իրավունքների վարկանիշի անկումը գրանցվել է ոչ թե Նախագահի ընտրություններից հետո, այլ առաջ: «1998թ.-ի պետական հեղաշրջումից հետո Հայաստանում ազատություն չկա եւ վարկանիշը մարտի 1-ին պարզապես գագաթնակետին հասավ, ոչ թե ընկավ»,- ասաց նա:
Նշենք, որ Freedom House-ը դիտարկել է 193 երկիր, որից 89-ը համարվել են ազատ, 62-ը` մասնակի ազատ, իսկ 42-ը` ոչ ազատ երկրներ: Հայաաստանի անմիջական հարեւաններից Վրաստանը, Թուրքիան համարվել են մասնակի ազատ, Ադրբեջանը` ոչ ազատ երկիր: Ռուսաստանը եւս համարվել է ոչ ազատ երկիր, իսկ ահա Ուկրաինան ազատ երկրների շարքում է:
Լեռնային Ղարաբաղը եւս համարվել է մասնակի ազատ: Freedom House-ի «Ազատությունն աշխարհում – 2009» զեկույցում ամփոփված են 2008-ի հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը տեղի ունեցած զարգացումները:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment