Monday, March 16, 2009

ՖՐԱՆՍԻԱՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՆԱՏՕ

HayInfo. 13-3-2009- Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ եկել է ժամանակը՝ վերադառնալ ՆԱՏՕ-ի ռազմական կառույցներ, որոնցից իր երկիրը դուրս էր բերել 43 տարի առաջ 5-րդ հանրապետության նախագահ Շարլ դե Գոլը: Սարկոզիի որոշումը մարտի 17-ին քվեարկվելու է Ֆրանսայի Ազգային ժողովում: Նիկոլա Սարկոզին կարծես թե վստահ է, որ խորհրդարանը կողմ է քվեարկելու, սակայն ընդդիմությունը, ի դեմ Սոցիալիստական կուսակցության գտնում է, որ նախագահի որոշումը սպառնում է ռազմական ոլորտում Ֆրանսիայի ինքնիշխանությանը եւ պահանջում է հանրաքվե անցկացնել: Սակայն, ինչպես ցույց են տալիս սոցիոլոգիական հարցման տվյալները, երկրի բնակչության 58%-ը կողմ է ՆԱՏՕ-ին Ֆրանսիայի լիակատար անդամագրվելուն, իսկ 37%-ը՝ հիմնականում ավագ սերնդի մարդիկ, դեմ են: Ըստ «Վրեմյա նովոստեյ» թերթի, Սարկոզին հայտարարել է, որ, ինտեգրվելով ՆԱՏՕ-ի ռազմական կառույցներին, Ֆրանսիան կդառնա ավելի ուժեղ եւ ազդեցիկ, որովհետեւ «բացակաները սխալ են: Ֆրանսիան պետք է մասնակցի ղեկավարմանը եւ ոչ թե պարզապես ենթարկվի»: Սարկոզին նաեւ մերժում է դե Գոլի ժառանգությանը դավաճանելու մեղադրանքները. «Ո՞վ իր վրա իրավունք կվերցնի իմանալու, թե ինչպես էր այսօր գործելու դե Գոլը»: Նախագահը նաեւ հիշեցրեց, որ ՆԱՏՕ-ի հետ մերձեցման քաղաքականություն էին իրականացնում նաեւ իր նախորդները՝ Ֆրանսուա Միտերանը եւ Ժակ Շիրակը, բայց դա արվում էր ոչ բացահայտ: Այժմ, Սարկոզիի խոսքերով, եկել է բաց խաղաքարտերով խաղալու ժամանակը:

No comments: