Thursday, March 26, 2009

ՀԻՏԼԵՐԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ ՀԻՇԵԼ. ՆՐԱ ԱՆՈՒՆԸ ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԻՑ ՀԱՆՎՈՒՄ Է

Panorama. 25-3-2009- Գերմանական Շվաբախ քաղաքի քաղաքապետարանում որոշել են մաքրել պատվավոր քաղաքացիների ցուցակը: Այդ ցուցակից հանելու են Ադոլֆ Հիտլերի և նրա երկու ֆաշիստ կողմնակիցների անունները: Շվաբախի քաղաքապետ Մաթիաս Տյուռաուֆը քաղաքային խորհրդի նիստում առաջ է քաշելու այդ հարցը: Քաղաքապետի կարծիքով, Հիտլերի՝ Շվաբախի պատվավոր քաղաքացի լինելու փաստը կարող է բացասաբար անդրադառնալ Շվաբախի իշխանությունների և Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոսների հիշատակի հավերժացմամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների հարաբերությունների վրա: Ըստ Lenta.ru-ի, Հիտլերին պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու քվեարկությունը տեղի է ունենալու ուրբաթ: Բացի Հիտլերից, հարվածի տակ է ընկած նաև Յուլիուս Շտրայխերը և Ադոլֆ Վագները: 2007-ին նման մի դեպք արդեն եղել է. Բադ Դոբերան քաղաքի իշխանությունները միաձայն կողմ են քվեարկել պատվավոր քաղաքացիների ցուցակից Ադոլֆ Հիտլերի անունը հանելուն:

No comments: