
HayInfo 22-4-2009- Հայ գիտնականները 2008 թվականին ավելի քան 722 աշխատություն են հրապարակել հեղինակավոր միջազգային ամսագրերում, չորեքշաբթի Գիտությունների ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովի ընթացքում հայտարարեց Ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը։
«2008 թվականին գիտնականները հրապարակել են 12 մենագրություն, ինչպես նաև 54 գիտաշխատություն տարբեր ծրագրերի շրջանակներում»,- հայտնեց նա։
Մարտիրոսյանի խոսքերով, տվյալ ցուցանիշը Ռուսաստանից և Ուկրաինայից հետո երրորդն է ԱՊՀ երկրների շրջանում։
Ներկայացնելով ԳԱԱ տարեկան գործունեության արդյունքները՝ ակադեմիայի նախագահը նշեց, որ կառույցի օտարերկրյա անդամների թիվը հասցվել է 115-ի, որոնցից կեսը նախկին ԽՍՀՄ երկրների ներկայացուցիչներ են։ Ակադեմիայի տվյալների համաձայն, ԳԱԱ օտարերկրյա անդամներից 40-ը Ռուսաստանի ներկայացուցիչներ են։
Ակադեմիայի տնօրենի բերած օրինակների համաձայն, ԳԱԱ-ում 2008 թվականին տեղի է ունեցել երկու նշանակալից իրադարձություն՝ հայ հանրաճանաչ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի 100-ամյակի տոնումը և սփյուռքահայ գիտնականների ավելի քան 70 անդամի ընդգրկումը ԳԱԱ կազմում։
No comments:
Post a Comment