
Tert.am.22-4-2009- Թուրքիան հետ է կանչել Կանադայի մայրաքաղաք Օտտավայում երկրի դեսպանին։ Պատճառն այն է, որ այդ քաղաքում կազմակերպվել և անցկացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջացառում։
Ինչպես նշված է թուրքական կողմի պաշտոնական հաղորդագրությունում, Կանադայի Միգրացիայի նախարար Յասոն Քենեյը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության հիշատակման առթիվ կազմակերպված պաշտոնական արարողությանը և ելույթ ունեցել, չնայած թուրքական կառավարության նախազգուշացումներին։ Ըստ թուրքական կողմի՝ Կանադայի վարչապետ Ստեֆան Հարփերը նույնպես իր հարգանքի հավաստիքը հայտնող ուղերձ է ուղղել։
Հիշեցնենք, որ Կանադայի խորհրդարանը պաշտոնապես ընդունել է Հայոց ցեղասպանությունը 2004թ.։
No comments:
Post a Comment