/PanARMENIAN.Net/ 21.04.2009 - Պատմությունը կարեւոր է ոչ միայն անցյալի, այլեւ ներկայի վերաիմաստավորման համար, եւ այդ կապակցությամբ Երեւանում կազմակերպված համաժողովը` նվիրված Ադանայի հայերի կոտորածի 100-ամյակին, շատ կարեւոր է հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս դրությունն ընկալելու համար: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Կալիֆոռնիայի Բերկլի համալսարանի պրոֆեսոր Ստեֆան Ասատուրյանը: Նրա խոսքով, Օսմանյան կայսրության հայերի պատմության այդ էջի մասին շատ քիչ բան է հայտնի: «Կատարվածի լիակատար պատկերը մինչ օրս չկա: Պարզ չէ` արդյոք Ադանայի կոտորածը կազմակերպել են երիտթուրքերը, թե մեկ ուրիշը: Պարզ չեն նաեւ կատարվածի շարժառիթները»,- հայտնել է Ասատուրյանը` նշելով, որ երկար ժամանակ Ադանայի պատմությունը դիտարկվել է Կիլիկիային պատկանելու վերաբերյալ պարտադիր նշմամբ: «Այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ Կիլիկիան Հայաստանի մասը չի կազմում: Ահա այսպիսի համաժողովները կոչված են լրացնելու այդ բացը»,- ընդգծել է պատմաբանը` ավելացնելով, որ պատմաբանների նոր սերունդը գործ ունի կոնկրետ փաստերի հետ եւ զգացմունքների վրա չի հիմնվում այս կամ այն ցավոտ հարցի հետազոտման ժամանակ:Wednesday, April 22, 2009
Ադանայի հայերի կոտորածի մասին մինչ օրս շատ քիչ բան է հայտնի
/PanARMENIAN.Net/ 21.04.2009 - Պատմությունը կարեւոր է ոչ միայն անցյալի, այլեւ ներկայի վերաիմաստավորման համար, եւ այդ կապակցությամբ Երեւանում կազմակերպված համաժողովը` նվիրված Ադանայի հայերի կոտորածի 100-ամյակին, շատ կարեւոր է հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս դրությունն ընկալելու համար: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Կալիֆոռնիայի Բերկլի համալսարանի պրոֆեսոր Ստեֆան Ասատուրյանը: Նրա խոսքով, Օսմանյան կայսրության հայերի պատմության այդ էջի մասին շատ քիչ բան է հայտնի: «Կատարվածի լիակատար պատկերը մինչ օրս չկա: Պարզ չէ` արդյոք Ադանայի կոտորածը կազմակերպել են երիտթուրքերը, թե մեկ ուրիշը: Պարզ չեն նաեւ կատարվածի շարժառիթները»,- հայտնել է Ասատուրյանը` նշելով, որ երկար ժամանակ Ադանայի պատմությունը դիտարկվել է Կիլիկիային պատկանելու վերաբերյալ պարտադիր նշմամբ: «Այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ Կիլիկիան Հայաստանի մասը չի կազմում: Ահա այսպիսի համաժողովները կոչված են լրացնելու այդ բացը»,- ընդգծել է պատմաբանը` ավելացնելով, որ պատմաբանների նոր սերունդը գործ ունի կոնկրետ փաստերի հետ եւ զգացմունքների վրա չի հիմնվում այս կամ այն ցավոտ հարցի հետազոտման ժամանակ:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment