Wednesday, May 20, 2009

Թուրքիայի նախագահը կարող է կանգնել դատարանի առջև

Tert.am. 19-5-2009- Թուրքիայի դատարանը պատասխանատվության է հրավիրել երկրի նախագահ Աբդուլլա Գյուլին` ավելի քան 3 միլիոն դոլարի ապօրինաբար վատնելու համար: Այս մասին հաղորդում է BBC-ն: Միջադեպը, որի արդյունքում երկրի ղեկավարն անցնում է որպես տվյալ գործով կասկածյալ, տեղի է ունեցել 90-ականների վերջին: Փողերի անօրինական վատնման մեջ էր մեղադրվում իսլամամետ քաղաքական ուժերից մեկը՝ «Բարգավաճում» կուսակցությունը, որի գործունեությունը 1998թ. արգելված էին Թուրքիայի դատարանի կողմից:Ավելի ուշ ցրված կուսակցության անդամների մի մասը ստեղծեցին «Արդարություն և զարգացում» կուսկացությունը, որի անդամներ են հանդիսանում երկրի նախագահ Աբդուլա Գյուլը և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Բարգավաճում» կուսակցությունը 1996-1997թթ եղել է իշխող կոալիցիայի մի մաս: Այս ընթացքում նա կարողացել է մի քանի իսլամամետ օրենքների ընդունման հասնել, մասնավորապես` չեղյալ համարելով պետական ստորաբաժանումներում հիջապ կրել արգելող օրենքը: Այն բանից հետո, երբ կուսացկությունն արգելեցին, նրա ամբողջ կարողությունն անցավ պետությանը: Բացի այդ, մոտ մեկ միլիարդ թուրքական լիրա (3.5 միլիոն դոլար) անհետացան: Դեռևս պարզ չէ, թե արդյո՞ք Գյուլը կկանգնի դատարանի առջև, թե ոչ, քանի որ երկրի Սահմանադրությունը նախատեսում է երկրի նախագահին ձերբակալել միայն «հայրենիքի դավաճանություն» մեղադրանքի դեպքում:

No comments: