
/PanARMENIAN.Net/ 12.05.2009 - «Ժառանգություն» կուսակցությունը նոր առաջարկություն է նախապատրաստում ԼՂՀ եւ վերջինիս սահմանների հռչակման եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետության իշխանությունների օրինականության մասին հարցը Հայաստանի խորհրդարանում քննարկելու առնչությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել է «Ժառանգություն» կուսակցության խմբակցության քարտուղար, խորհրդարանի պատգամավոր Լարիսա Ալավերդյանը :
«Իր ժամանակին Հայաստանի խորհրդարանը, երկյուղ կրելով, որ կարող է վնաս պատճառել խաղաղարար գործընթացին, հրաժարվել էր մեծ օրակարգում ընդգրկել ԼՂՀ ճանաչման հարցը», - նշել է Լարիսա Ալավերդյանը եւ ընդգծել, որ այժմ ԼՂՀ ճանաչման հարցը նույնպես, հնարավոր է նաեւ առավել, արդիական է: «Մենք նույնիսկ չենք փորձում աշխատել ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամաբ: Այդ դեպքում մեր ԱԳՆ-ի ի՞նչ հաջողությունների մասին կարել է խոսել»:
Լարիսա Ալավերդյանի կարծիքով, Հայաստանի խորհրդարանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման եւ վերջինիս իշխանությունների օրինականության ճանաչման փաստը կարող է նախադրյալներ ստեղծել ԼՂՀ միջազգային սուբյեկտության ճանաչման համար: «Եթե մենք այս անգամ հրաժարվենք քննարկել տվյալ հարցը խորհրդարանում, ապա դրանով, փաստորեն, վտանգավոր նախադեպ կստեղծենք մյուս երկրների կողմից ԼՂՀ-ն չճանաչելու համար», - ընդգծել է Ալավերդյանը:
No comments:
Post a Comment