Tert.am. 19-5-2009- Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը մոտ ապագայում հնարավոր է միայն հայերի և ադրբեջանցիների ցանկության դեպքում։ Պաշտոնական Մոսկվան հետաքրքրված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ, քանի որ տվյալ իրավիճակը Մոսկվայի համար ճնշման լծակ է Բաքվի և Երևանի հետ հարաբերություններում։ Նման կարծիք 1news.az-ին տված հարցազրույցում հայտնել է Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (Ռուսաստան) գործադիր տնօրեն, Hudson Institute հետազոտական կենտրոնի գիտաշխատող Անդրեյ Պիոնտկովսկին։
«Ինչ վերաբերում է ամերիկացիներին, դուք նույնպես հիշում եք այդ պատմությունը, նրանք մշակել էին տարածքների փոխանակման Գոբլի ծրագիրը, նրանք ձգտում էին կարգավորել այդ խնդիրը, շահագրգռված էին, որպեսզի այնտեղ խաղաղ պայմաններում կառուցվեն Միջին Ասիայից եկող նավթատարներ։ Եվ եթե դուք հիշում եք, այն պահին, երբ կողմերը մոտ էին հակամարտության կարգավորմանը, Հայաստանում հեղաշրջում եղավ, Երևանում տապալեցին Տեր-Պետրոսյանի կառավարությունը»,- հայտարարել է փորձագետը։Ներկա իրավիճակը, ըստ Պիոնտկովսկու, բավականաչափ ձեռնտու է Մոսկվային. «Զենք է վաճառում Հայաստանին, այնուհետև ինչ-ու բան է հյուսում Ադրբեջանի հետ։ Դա Մոսկվային ճշման լծակներ է տալիս, Ռուսաստանը ինչ-որ քաղաքականություն է խաղում»։
Wednesday, May 20, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment