
/PanARMENIAN.Net/ 28.08.2009 - «Հայկական Ժամանակ» թերթի գլխավոր խմբագր եւ Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Նիկոլ Փաշինյանի ձերբակալման Ժամկետը երկարացվել է մինչեւ հոկտեմբերի 1-ը: Այսպիսի որոշում կայացրել է Երեւանի Կենտրոն- Նորք-Մարաշ համայնքի ընդհանուր իրավասության դատարանը:
Փաշինյանին մեղադրանքներ են ներկայացվել Հայաստանի քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ն մասով (իշխանության ներկայացուցիչների դեմ բռնության կիրառում): Գլխավոր դատախազությունը հիշեցնում է, որ 2007 թ-ի հոկտեմբերի 23-ին Փաշինյանն առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել ոստիկանության ներկայացուցչի դեմ, հաղորդում է Հայաստանի Գլխավոր Դատախազության մամլո ծառայությունը:
Օգոստոսի 4-ն Փաշինյանի դեմ քրեական գործը առանձնացվել է առանձին վարույթում, իսկ մյուս օրը մեղադրյալն ու նրա փաստաբանը տեղեկացվել էին նախաքննության ավարտի մասին, եւ քրեական գործին ծանոթանալու համար նրանց էին հանձնվել բոլոր փաստաթղթերը եւ պատճենները:
2008թ-ի մարտի 1-2-ը, նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ ցուցարարների անկարգությունների եւ իրավակարգի ուժերի հետ բախումների հետեւանքով սպանվել է 8 մարդ, մոտ 200 մարդ վիրավորվել է:
Այս իրադարձություններին ակտիվ մասնակցություն ցուցաբերած Փաշինյանն անցել էր ընդհատակ, գտնվում էր հետախուզման մեջ: Հուլիսի 1-ին նա կամովին հանձնվել է իրավապահ մարմիններին: Նույն օրն ընդիմադիրը ձերբակալվել էր Կենտրոն համայնքի Ոստիկանության բաժանմունքի աշխատակիցների կողմից եւ բերման էր ենթարկվել «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:
No comments:
Post a Comment