Thursday, September 24, 2009

Եթե Եզդիների միության ղեկավարը դառնար նախագահ…

Tert.am- 23-9-2009- Թուրքիան մի տարօրինակ բան է առաջարկում` Ղարաբաղը պետք է համարենք Ադրբեջանի տարածք: Այդպես չի կարելի, այսօր տեղի ուենցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարարել է Աշխարհի եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը: Նա նշել է, որ Անկարայի նման դիրքորոշումն անթույլատրելի է, «քանի որ հայերը հաղթել են, մենք միասին ենք հաղթել»: «Ես ինքս 500 եզդիների եմ կազմակերպել Ղարաբաղյան պատերզմում և 30-ից ավել զոհեր եմ տվել այդ երկրի համար»,- հայտարարել է Թամոյանը` հավելելով, որ Ղարաբաղը միշտ էլ եղել է Հայաստանի մի մաս: Նա նաև զարմանք է արտահայտել Լեռնային Ղարաբաղին հարող տարածքները հանձնելու վերաբերյալ խոսակցությունների կապակցությամբ: «Գոյություն ունեն միջազգային օրենքներ, մարդու իրավունքներ, ազգերի ինքնորոշման իրավունք: Ղարաբաղն արդեն ինքնորոշվել է»: «Եթե ես լինեի երկրի ղեկավարը, ես կդադարեի այս խնդիրը քննարկելը միջազգային կազմակերպությունների հետ»,- եզրափակել է Թամոյանը:

No comments: