«Լրագիր» 28-9-2009- Հայ-թուրքական հարաբերության ներկայիս իրավիճակը քննարկում են բոլորը: Եւ դա վատ չէ՝ բոլոր կարծիքներն էլ լավ են: Սակայն օրերս աչքովս ընկավ մի նամակ, եթե չեմ սխալվում՝ Սոս Սարգսյանի բաց նամակը “իմ հարեւան թուրքին”, որի իմաստն այդպես էլ անհասկանալի մնաց: Միայն տպավորություն էր մնացել, որ հարգված մտավորականը հարեւանի առաջ ուզում էր արդարացնել հայերի գործողությունները նրանով, որ հայերը “շատ են վախենում թուրքերից”: Ըստ տրամաբանության՝ մի նեղացեք մեզնից այն բանի համար, որ մենք երբեմն խոսում ենք ցեղասպանության մասին եւ այլն,- մենք ձեզնից վախենում ենք:
Ներկայում շատ կարծիքներ են արտահայտվում, սակայն այս մոտեցման ինքնատիպությունը դժվար է գերագնահատել: Այն, որ Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումը շատերը համարում են բնական քայլ մարդկային հարաբերությունների ճանապարհին, հասկանալի է: Այն, որ շատերը գտնում են, որ պետք է լռության մատնել Ցեղասպանության թեման՝ Թուրքիային չբարկացնելու ու սահմանը բացելու համար՝ նույնպես կարելի է բացատրել: Հայաստանում շատացել են ճարպիկ մարդիկ: Բայց որ կարելի է թուրքի առաջ արդարանալ նրանով, որ վախենում ես նրանից՝ սա արդեն պարզաբանում է պահանջում: Այստեղ ֆանտազիան կարող է սպառվել: Սակայն մնացած ամեն ինչի մասին, ինչ կապված է վախի հետ, արժե խոսել:
Վախենալ երբեք չարժե արդեն իսկ այն պատճառով, որ դրանից օգուտ չկա: Բայց եթե մարդ վախենում է՝ ապա պիտի վախենալու բան լինի: Փիլիսոփաներն ու հոգեբանները երբեմն պնդում են, որ մարդ վախենում է նրանից, ինչ չի կարողանում հասկանալ: Տվյալ դեպքում, եթե դա այդպես է, հայերին վաղուց ժամանակն է հասկանալ թուրքերին, որ դադարեն վախենալ: Սակայն տարօրինակն այն է, որ նման ընկալումն այդպես էլ չի գալիս: Բայց, որ առավել կարեւոր է, չի գալիս ինքզինքը հասկանալը: Այստեղից էլ շատերի մոտ չանցնող վախը: Ընդ որում, միջին վիճակագրական հայը ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ, որ նման վախ էլ գոյություն ունի թուրքերի մեջ: Միայն թե այդ վախի պատճառներն այլ են: Նման իրավիճակ է նաեւ հայերի ու ադրբեջանցիների հարաբերություններում:
Փոխադարձ վախի ամենավառ օրինակը 1988-94 թթ. իրադարձություններն էին: Էթնիկ սկզբունքով այն զանգվածային սեգրեգացիան, որ տեղի ունեցավ Հայկական ու Ադրբեջանական նախկին խորհրդային հանրապետություններում, չունի նմանօրինակը Կովկասի այլ տարածքներում: Թե Աբխազիայում, թե Օսիայում 90-ականների իրադարձությունները չստիպեցին վրացիներին մինչեւ վերջին մարդը լքել այդ տարածքները: Մարդիկ նույնիսկ աճող թշնամանքի պայմաններում չէին կորցնում վերջին հույսը: Վախը հաղթահարվել էր շատերի կողմից:
Հայերի ու ադրբեջանցիների դեպքում այդպես չեղավ: Համապատասխան բնակչություն մնաց այն տեղերում, որտեղ գործում էր իրական ազգային իշխանություն: 90-ականների սկզբի պատերազմական գործողությունների տրամաբանությունը ենթարկվում էր հակամարտող ժողովուրդների՝ վերը նկարագրված հոգեբանական իրավիճակին: Խաղաղ բնակչությունը թողնում էր իր բնակավայրերը զորքի հետ: Հակառակորդի զորքի վերահսկողության տակ ոչ ոք չէր ուզում մնալ:
Նման հոգեբանական վիճակը կարող էր առաջանալ բացառապես մարդկանց գիտակցության մեջ պատմության հանդեպ վախի արմատավորմամբ: Որեւէ կոնկրետ իրողություն (նույնիսկ ամենադաժան) ճէր կարող ստիպել մարդկանց հրաժարվել հակառակորդի հետ ցանկացած շփումից: Մարդիկ պետք է համոզվածություն ունենային, որ շփումը հավասարազոր է սարսափելի վերջին: Նման համոզվածություն (կեղծ թե ռացիոնալ) մարդկանց հնարավոր է ներշնչել միայն թշնամու կերպարի կամ պատմության ինչ որ փաստերի ֆետիշացման հիման վրա:
Հայերի դեպքում պարզ է՝ 1915 թ. ցեղասպանության վախը բավական է, որ թուրքի կերպարի առջեւ խուճապ առաջացնի: Ավելի բարդ է այն, թե ինչու է պատմության վախն այդպես ամուր նստել թուրքերի մեջ: Այստեղ, թերեւս, պատճառները պետք է փնտրել Օսմանյան կայսրության փլուզման ժամանակահատվածում: Համենայնդեպս, այս օրերի քաղաքական իրողությունների հանդեպ թուրքերի վախի բնույթը (հող կորցնելու վախը) հանգեցնում է նման եզրահանգման: Ցանկացած հակառակորդի կերպարում թուրքը տեսնում է իր տարածքների հանդեպ պահանջ ունեցողին: Բնականաբար, գլխավոր թշնամի է դիտարկվում հայը: Ինչու՝ պարզաբանելու կարիք չկա: Բավական է այն փաստը, որ թուրքերը երբեք չեն ապրել հայկական իշխանության ներքո, եւ հայերն էլ երբեք իրենց պաշտպանված չեն զգացել թուրքական իշխանության օրոք: Համապատասխանաբար, պաշտպանվածություն տեսնում էին միայն այն տարածքներում, որտեղ չկա հակառակորդի իշխանություն: Վատագույն դեպքում՝ երրորդ ուժի իշխանության ներքո: Այդպես է տնօրինել պատմությունը: Նա էլ ամուր համոզմունքներ է ներդրել ժողովուրդների մեջ:
Այսպես թե այնպես, հայերի ու թուրքերի ներկա սերունդների հոգեբանական վիճակն այնպիսին է, որ պատմության խնդիրների ցանկացած հիշատակություն նրանց հոգիներում առաջացնում է վերահաս աղետի զգացում: Այս ժողովուրդների փոխգործակցության արդյունքների վերաբերյալ որեւէ այլ պատկերացումներ չեն առաջանում: Բոլորը միայն վատն են սպասում: Հատկապես, եթե այդ հարաբերություններով կամ դրանց հետ կապված խնդիրներով հետաքրքրվում են ազդեցիկ տերությունները: Միանգամից ջրի երես են դուրս գալիս 20-րդ դարասկզբի իրադարձությունների կերպարները:
Այնպես որ, այս իմաստով, Սոս Սարգսյանին կարելի է հասկանալ: Անհնար է հասկանալ այլ իմաստով, այն է՝ որ ազատ մտավորականը չի կարողանում հասկանալ, որ այսօրվա աշխարհայացքը չի կարելի կառուցել անցյալի կարծրատիպերի վրա: Առավել եւս, հայերի ներկա սերնդի վարքը արդարացնելով նրանով, որ նրանք “վախենում են թուրքից”: Հայերը վաղուց չեն վախենում թուրքերից: Եթե վախենային, հանգիստ չէին ջախջախի Թուրքիայի սիրելի նախագիծը՝ Ադրբեջանը: Եթե վախենային, վաղուց կցրվեին աշխարհով մեկ այն պահին, երբ խորհրդային կայսրությունը սկսեց փլուզվել: Այլ հարց է, որ հայերը հիանալի հասկանում են, որ թուրքերն ապրում են հարյուրամյա անցյալի կարծրատիպերի ազդեցությամբ եւ դեռ չեն հրաժարվել էքսպանսիոնիզմի հոգեբանությունից: Սակայն դա պատճառ չէ, որ հայերի ներկայիս սերունդը ապրի վախի ներքո:
Կարծում եմ, հայերի ներկայիս սերնդի լուրջ խնդիրն այլ է՝ իրեն եւ սեփական խնդիրներին աշխարհի վերաբերմունքի ռացիոնալ գնահատականը: Այս հանգամանքի թերի գիտակցումը Հայաստանի շատ քաղաքական ուժերի պահում է ստագնացիայի մեջ: Հայկական էլիտայի գիտակցության մեջ ամուր նստած է կարծրատիպը, թե հայերի կողմից սեփական շահերի պաշտպանությանն ուղղված ցանկացած ակտիվություն հակասում է աշխարհի ուժեղներին: Չգիտես ինչու համարվում է, թե ժամանակակից աշխարհի իդեալները եւ հայերի իդեալները հակասության մեջ են: Դա ներկայիս սերնդի գիտակցության վրա 1915 թ. ցեղասպանության ազդեցության եւս մեկ արդյունք է: Թեեւ, իհարկե, կան նաեւ ավելի հին արմատներ:
Ասվածը լավագույնս արտահայտվում է Հայաստանի քաղաքական ուժերի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գնահատականներում: Նորմա է դարձել մտայնությունը, թե իբր հակամարտության գոտում ստատուս-քվոն հակասում է ժամանակակից աշխարհի շահերին: 1915 թ. ցեղասպանության հետեւանքով առաջացած աշխարհընկալումը Հայաստանի քաղաքական ուժերին թույլ չի տալիս հասկանալ համաշխարհային կարգի փոփոխության տրամաբանությունը: Ներկայիս բոլոր զարգացումները գնահատվում են կայուն կարգերի հասկացություններով ու պոստուլատներով, մասնավորապես՝ “սառը պատերազմի” ժամանակաշրջանի սկզբունքներով: Այստեղից էլ այն ամուր համոզումը, թե Լեռնային Ղարաբաղը չի կարող ճանաչվել, թե Թուրքիան երբեք չի ճանաչի 1915 թ. ցեղասպանությունը, որեւէ փոփոխված սահման ոչ ոք չի ճանաչի, եւ այդպես շարունակ:
Այստեղից էլ համոզմունքը, թե ղարաբաղյան հարցը կարելի է լուծել լավագույն դեպքում փոխզիջումների միջոցով: Մեկեւկես տասնամյակ Հայաստանի իշխանությունը հուսով էր, թե այս իրավիճակը կարող է սպառվել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ինչ որ բաժանումով: Ոչ ոք հարց չէր տալիս, թե կարող է արդյոք Ադրբեջանը գնալ փոխզիջման: Միայն ներկայում շատերը հասկացան, որ Լեռնային Ղարաբաղը ձեռք բերելու այս երկրի բոլոր հույսերը կապված են Լեռնային Ղարաբաղի խնդիրը ժխտելու կուրսով, նույնիսկ որպես “սեպարատիզմ”: Այս խնդրի ցանկացած ճանաչում հավասարազոր է ԼՂՀ վերահսկողության տակ գտնվող տարածքների վերջնական կորստին: Այսպիսին է ժամանակակից միջազգային քաղաքական գործընթացների տրամաբանությունը: Կոսովոն եւ վրացական նախկին գավառները դրա օրինակն են:
Հայաստանի քաղաքական միտքը չի կարող իրեն թույլ տալ այն, որ համաշխարհային միտումներին ներդաշնակ ջանքերը՝ արմատապես փոխելու իրավիճակը, հաճախ ավելի արժեքավոր քայլեր են, քան այս կամ այն տարածաշրջանում քաղաքական կազմակերպման իմաստազրկված ձեւերը պահպանելու փորձերը: Համապատասխանաբար, հայ գործիչները նվազագույնով բավարարվելը համարում են ամենառացիոնալ ազգային քաղաքականությունը: Նրանց թվում է, թե կա նվազագույն մի բան, որին ոչ ոք ձեռք չի տա: Այստեղից էլ ամեն ինչից հրաժարվելու մշտական ձգտումը, ինչն էլ նկատվել է ուրիշների կողմից:
Երբեւէ Հայաստանում չի արմատավորվել համոզմունքը, որ հաջողության եւ պաշտպանվածության կարելի է հասնել այն ժամանակ, երբ ջանքերն ուղղվեն համաշխարհային քաղաքականության նորահայտ երեւույթների հուն: 20-րդ դարի ութսունականների կեսերից այդպես են վարվել եւ վարվում բոլորը, ովքեր ժամանակին են հասկացել “սառը պատերազմի” ժամանակաշրջանի համաշխարհային կարգի ձեւի ու սկզբունքների ձեւախեղումները: Այդպես յուր ժամանակին վարվեց նաեւ Լեռնային Ղարաբաղը: Կորցնում են նրանք, ովքեր կառչում են հին ձեւերից: Օրինակ կարող է լինել Ադրբեջանը, որ ոչ մի կերպ չէր հասկանում, որ տարածաշրջանը սեփական հայեցողությամբ կառուցելու պայմանները մնացել են տասնամյակների խորքում:
Ներկայում Հայաստանում հաճախ են զարմանում, թե ինչու Ռուսաստանն ակտիվորեն չի դիմակայում հայ-թուրքական հարաբերությանը: Չգիտես ինչու համարվում է, թե իրադարձությունների նման ընթացքը հակասում է այդ երկրի շահերին: Իսկ այն, որ ռուսաստանը լռում է ու չի դիմադրում, վերագրվում է նրա թուլությանը: Քչերն են մտածում այն մասին, որ շահերի մասին պատկերացումները կարող են արմատապես փոխվել: Այն, ինչ երկար ժամանակ համարվում էր “սուրբ”, ինչ որ պահի կարող է անիմաստ թվալ: Հատկապես արմատական փոփոխությունների փուլում: Հենց այդպես է գնահատում ժամանակակից Ռուսաստանը Հայաստանին: Ժամանակաշրջանը, երբ Հայաստանը խաղում էր Թուրքիայի արեւելյան առաջխաղացումը զսպող դեր որպես ռազմաքաղաքական հակառակորդ, արդեն անցել է: Հայաստանին նման դերում պահելն արդեն անիմաստ է: Համապատասխանաբար, որոնվում են Կովկասում ուժերի հավասարակշռությունը պահելու նոր ձեւեր:
Կարելի է այլ օրինակներ էլ բերել, թե ինչպես է կտրուկ փոխվում վերաբերմունքը մինչ այժմ կայուն տարածաշրջանային այս կամ այն իրավիճակներին ու գործոններին: Սակայն այս հոդվածի նպատակն այլ է՝ կասկածի ենթարկել այն համոզմունքները, որոնց բեւեռվել է հայ քաղաքական միտքը: Չէ որ մինչ այժմ ոչ ոք Հայաստանում չի տվել հարցի պատասխանը, թե ինչու է Թուրքիան ակտիվորեն գործի դրել Հայաստանի հետ հարաբերությունը կարգավորելու գաղափարը: Ինչու են թուրքերը հայերից պահանջում ճանաչել իրենց սահմանները եւ հրաժարվել ցեղասպանության ճանաչման գաղափարից:
Լավ կյանքից ոչ մի երկիր չէր գնա անիմաստ նախաձեռնությունների ծավալման: Նման բան արվում է այն ժամանակ, երբ հույս չկա, որ փոփոխված պայմաններում սեփական շահերն այն տեսքով, ինչ պատկերանում էր մինչ այժմ, հնարավոր է պաշտպանել: Թուրքիան, ինչպես միշտ, առաջիններից մեկը հասկացավ, որ սառը պատերազմի ժամանակաշրջանի սկզբունքներն ու արժեքները սպառել են իրենց: Հասկացել է, որ պետք է առաջ ընկնել ժամանակից: Ինչպե՞ս՝ հնարավոր է իրենք թուրքերն էլ չգիտեն: Բայց այն, որ նրանք պատրաստ են արմատապես վերանայել պատկերացումներն իրենք իրեց ու աշխարհի մասին, նկատելի է անզեն աչքով:
Իսկ ինչո՞վ է զբաղված Հայաստանը: Առայժմ միայն նրանով, թե ինչպես մի անկյուն գտնել ու դուր գալ ում պատահի: Հայ մտավորականն այս սրանից պետք է վախենա: Ինչ կապ ունի այստեղ հարեւան թուրքը:
ՄԱՆՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ
ՌԱՀՀԿ փորձագետTuesday, September 29, 2009
ԻՆՉԻՑ ԱՐԺԵ ՎԱԽԵՆԱԼ

ՌԱՀՀԿ փորձագետ
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment