News.am. 4-11-2009- Եվրախորհրդարանը կոչ է անում Թուրքիային՝ վավերացնել հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները, գրում է թուրքական Zaman թերթը: Բացի այդ, իր հերթական նախնական զեկույցում Եվրախորհրդարանն ակնարկել է, թե կարող է քննադատել Թուրքիային՝ եվրոպական խաղաղ նախաձեռնությունները տապալելու համար, քանի որ կարծում է, թե Անկարան արգելակում է ԵՄ-ի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ՝ կիպրական հարցում ունեցած դիրքորոշման պատճառով, գրում է աղբյուրը:
Թերթը հիշեցնում է իտալացի պատգամավոր, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության անդամ Գաբրիելա Ալբերտինիի ներկայացրած «Եվրոպական խորհրդարանի ընդլայնման մասին զեկույցը», որտեղ խոսվում է Թուրքիայի քայքայիչ գործողությունների մասին, ինչը կասկածի տակ են դնում ԵՄ անձնակազմի անվտանգությունը:
Զեկույցը կոչ է անում Թուրքիային՝ համաձայնեցնել իր արտաքին քաղաքականությունը ԵՄ հետ, մասնավորապես՝ Իրանին վերաբերող հարցերում, պահանջում է կառավարությանն ու բոլոր կուսակցություններին համաձայնության գալ բարեփոխումների վերաբերյալ, ողջունում է Անկարայի քայլերը քրդական հարցում, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում՝ կոչ անելով վավերացնել երկկողմ հարաբերությունների կարգավորման հոկտեմբերի 10-ին ստորագրված արձանագրությունները,- գրում է պարբերականը:Thursday, November 5, 2009
Եվրախորհրդարանը կոչ է անում Անկարային՝ վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները
News.am. 4-11-2009- Եվրախորհրդարանը կոչ է անում Թուրքիային՝ վավերացնել հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները, գրում է թուրքական Zaman թերթը: Բացի այդ, իր հերթական նախնական զեկույցում Եվրախորհրդարանն ակնարկել է, թե կարող է քննադատել Թուրքիային՝ եվրոպական խաղաղ նախաձեռնությունները տապալելու համար, քանի որ կարծում է, թե Անկարան արգելակում է ԵՄ-ի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ՝ կիպրական հարցում ունեցած դիրքորոշման պատճառով, գրում է աղբյուրը:
Թերթը հիշեցնում է իտալացի պատգամավոր, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության անդամ Գաբրիելա Ալբերտինիի ներկայացրած «Եվրոպական խորհրդարանի ընդլայնման մասին զեկույցը», որտեղ խոսվում է Թուրքիայի քայքայիչ գործողությունների մասին, ինչը կասկածի տակ են դնում ԵՄ անձնակազմի անվտանգությունը:
Զեկույցը կոչ է անում Թուրքիային՝ համաձայնեցնել իր արտաքին քաղաքականությունը ԵՄ հետ, մասնավորապես՝ Իրանին վերաբերող հարցերում, պահանջում է կառավարությանն ու բոլոր կուսակցություններին համաձայնության գալ բարեփոխումների վերաբերյալ, ողջունում է Անկարայի քայլերը քրդական հարցում, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում՝ կոչ անելով վավերացնել երկկողմ հարաբերությունների կարգավորման հոկտեմբերի 10-ին ստորագրված արձանագրությունները,- գրում է պարբերականը:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment