
News.am. 4-11-2009- Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը մասնակցելով Միջազգային ռազմավարական հետազոտությունների խորհրդի շենքի բացման արարողությանը՝ խոսել է Թուրքիայի արտաքին քաղաքականությունից։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Gercekgundem կայքէջը։
Նախագահ Գյուլը հույս է հայտնել, որ Հայաստանի հետ սկսված գործընթացը դրական ավարտ կունենա եւ նշել է. «Իհարկե Ղարաբաղի խնդրում տարբեր քննարկումներ կան։ Սակայն Ադրբեջանից „զավթված“ հողերը պատկանում են Ադրբեջանին եւ դրանում որեւէ կասկած չկա։ Այս խնդրում Հայաստանի կողմից որեւէ առարկում քննարկման թեմա չէ։ Այդ տեսակետից ելնելով՝ հավատում եմ, որ աշխատանքները ընթանում են „գրավյալ“ տարածքների անհապաղ վերադարձման շուրջ եւ այդ համատեքստում մի շարք խնդիրներ ավելի հեշտ կլուծվեն։ Մինսկի խմբի վերջին մեկ տարվա աշխատանքներից թե Ադրբեջանը, թե Հայաստանը գոհ են մնացել»,-ասել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը։
No comments:
Post a Comment