Sunday, December 27, 2009

Մահափորձի մեղադրանքով ձերբակալված թուրք զինվորականների աշխատավայրում հայտնաբերվել են պետության ղեկավարների տվյալները

News.am. 26-12-2009- Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենտ Առինչի դեմ մահափորձ կատարելու մեղադրանքով ձերբակալված զինվորականների աշխատավայրում հայտնաբերվել են նաեւ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի եւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերաբերյալ անձնական տվյալներ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Stratejikboyut կայքէջը։ Դեկտեմբերի 25-ին հինգ դատախազներ այցելել են հատուկ նշանակության ուժերի հրամանատարություն եւ խուզարկում իրականացրել Բյուլենտ Առինչի դեմ մահափորձի կասկածանքով ձերբակալված գնդապետի եւ մայորի աշխատասենյակներում։ Վերջիններս ձերբակալվել էին փոխվարչապետ Բյուլենտ Առինչի տան մոտակայքում։ Խուզարկության ժամանակ դեպքի վայր ժամանած ահաբեկչության դեմ պայքարի վարչության ոստիկաններին թույլ չեն տվել ներս մտնել։ Սակայն շենքում են գտնվել մեծ քանակությամբ զինվորականներ։ Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ կասկածյալ սպաների համակարգիչներում հայտնաբերվել են նախագահ Աբդուլլահ Գյուլի եւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերաբերյալ անձնական տվյալներ պարունակող երկու փաստաթուղթ։

No comments: