Հայ մտավորական եւ լրագրող Հրանտ Դինքի` թուրք ծայրահեղականների կողմից սպանության երրորդ ամյակի եւ Հայոց Ցեղասպանության 95-րդ ամյակի առթիվ, Եվրոպայի Հայկական Համագումարի (ԵՀՀ) անունից հայտնում ենք մեր ջերմ շնորհակալությունը համայն առաջադեմ մարդկությանը, մանավանդ, եվրոպական շուրջ տասնյակ պետություններին, կառույցներին եւ քաղաքական կուսակցություններին, որոնք ճանաչելով Հայոց Ցեղասպանությունը եւ բռնի տարագրությունը, ցավակցել եւ զորակցել են հայ ժողովրդին` իր դեմ իրագործված դաժանության համար:
2007 թ. հունվարի 19-ին, Պոլսում հրատարակվող «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի` թերթի խմբագրատան առջեւ կատարված սպանությունը մի ծայրահեղականի միջոցով, պատահական սպանություն չէր: Դինքը, մարդկային եւ ազգությունների դեմոկրատական իրավունքները պաշտպանելու պատճառով, Թուրքիայի սահմանադրության տխրահռչակ 301-րդ հոդվածը խախտած լինելու համար, այն է` «թուրքերին վիրավորած լինելու» մեղադրանքով, բազմիցս աղմկարար դատվարությունների ենթարկվեց: Թուրքիայում, փաստորեն, ծայրահեղականությունը պետականորեն բորբոքվում եւ քաջալերվում է ամեն օր:
Թուրքիան ցանկանում եւ հավակնում է դառնալ եվրոպական երկիր եւ Եվրոմիության անդամ` շարունակաբար խոստանալով դրական եւ լուրջ քայլեր նախաձեռնել եվրոպական չափանիշներին մոտենալու համար:
Թուրքիան նույնիսկ հանդգնում եւ քննադատում է Եվրոմիությանը, այն «Քրիստոնեական կլուբի» վերածվելու մեղադրանքով, մինչդեռ երկրում շարունակում է բիրտ հալածանքը հայ, հույն, ասորի եւ այլ ազգությունների նկատմամբ: Պատահական չէր, որ հույն Տիեզերական պատիրիարքը, վերջերս, ի լուր աշխարհի, հայտարարեց եւ կրկնեց, որ քրիստոնյա փոքրամասությունները «Քրիստոսի նման խաչվում են Թուրքիայում»:
Թուրքիան, մեղադրելով Եվրոմիությանը «Քրիստոնեական կլուբ» լինելու մեջ, փորձում է շրջանցել իրական խնդիրը, որն է համամարդկային արժեքների գիտակցությունն ու կիրառումը, արժեքներ, որոնք ունիվերսալ են եւ մենաշնորհը չեն որեւէ գաղափարախոսության, հավատամքի ու կրոնի, այլապես Թուրքիան չէր հալածի երկրի միլիոնավոր քուրդ «մուսուլման բնակչությանը»` մի օրում օրենքից դուրս հայտարարելով խորհրդարանում տասնյակ անդամներ ունեցող օրինական մի կուսակցությանը` հակասելով ինքն իրեն եւ ապացուցելով, որ խտրականությունն ու դեմոկրատական իրավունքների բռնաբարումը չի սահմանափակվում կրոններով եւ դավանանքներով:
Պատահական չէ նույնպես, որ Թուրքիայի լարվածությունը չի պակասում իր հարեւան երկրների հետ: Թուրքիան տքնաջանորեն քարոզչություն է կատարում, թե «անում է պահանջվածից ավելին», որ իբր հարեւանների հետ հարաբերություններ է կարգավորվում եւ փորձում է «զրո»-ի հասցնել նրանց հետ ունեցած հարցերը, սակայն թուրքական սայլը տեղից չի շարժվում:
Եվրոմիության անդամ Հունաստանի ծովային եւ օդային սահմանների խախտման դեպքերը դարձել են ամենօրյա երեւույթ, որը կանգ չառավ նույնիսկ տոնական օրերին: Կիպրոսի նկատմամբ շարունակվում է բռնագրավումը եւ ոչ մի դրական տեղաշարժ տեղի չի ունենում, սակայն ամենազավեշտականը կատարվում է Հայաստանի նկատմամբ:
Թուրքիան, որ համառորեն խուսափում է Հայոց Ցեղասպանության պատասխանատվությունից, միջազգային օրենք խախտելով, շուրջ քսան տարի է արդեն, ծովային ելք չունեցող Հայաստանին շրջափակման է ենթարկել: Վերջին ամիսների ընթացքում, Թուրքիան, միջազգային հովանավորությամբ եւ երաշխավորությամբ, նախարարական մակարդակով, Հայաստանի հետ ստորագրեց միջպետական համաձայնագիր, սակայն, քիչ ժամանակ անց, Թուքիայի նախագահը, վարչապետը եւ արտգործնախարարը սկսեցին հայտարարություններ կատարել իրենց ձեռամբ իսկ ստորագրած համաձայնությունների դեմ` դրանց վավերացումը պայմանավորելով չնախատեսված եւ չհամաձայնեցված նոր նախապայմաններով: Նման անսկզբունքային եւ անպատասխանատու մոտեցումը ոչ միայն աղետաբեր է հարեւան երկրների կամ Եվրոպայի համար, այլ հենց Թուքիայի բնակչության համար:
ԵՀՀ-ը, Հրանտ Դինքի ողբերգական սպանության երրորդ տարելիցին, կրկին իր խորին վշտակցությունը հայտնելով Դինքի ընտանիքին, շնորհակալության խոսք է ուղղում Թուրքիայի դեմոկրատական բոլոր այն անձնավորություններին եւ կազմակերպություններին, որոնք պայքարելով հանուն ժողովրդավարության, նույնպես դատապարտում են հայ ժողովրդի նկարմամբ կատարված ահավոր Ցեղասպանությունը:
ԵՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում եվրոպական բոլոր այն կուսակցություններին եւ պետություններին, որոնք Թուրքիայի` Եվրոմիության անդամակցությունը պայմանավորում են նրա լիակատար ժողովրդականացման հետ` սատարելով 2009 թ. հոկտեմբերի 14-ին Եվրոպական կոմիսիոնի կողմից ներկայացված Եվրոմիության ընդլայնման քաղաքականության վերաբերյալ տարեկան ստրատեգիական փաստաթղթի որոշմանը:
Թուրքիան, նախքան ԵՄ-ին անդամակցելու հավակնություն դրսեւորելը, պետք է հաշտվի իր անցյալի հետ, ապա ժողովրդավարական եւ բարիդրացիական ուղղի ընտրելով` արմատական փոփոխություններ մտցնի օրենսդրական մակարդակով եւ գործնական քայլեր նախաձեռնի իր պետական եւ արժեքային համակարգը բարեփոխելով:
Եվրոպայի Հայերի Համագումար
19 հունվարի, 2010 թ.Wednesday, January 20, 2010
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

19 հունվարի, 2010 թ.
برچسبها:
Սփյուռք
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment