Wednesday, January 20, 2010

Թուրքական ընդդիմությունն իշխանությունից պահանջում է խորհրդարանից հետ կանչել հայ-թուրքական արձանագրությունները

Tert.am. 20-1-2010- Հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումից հետո թուրքական իշխանությունները խորհրդարանից պետք է հետ կանչեն արձանագրությունները: Այս մասին, ինչպես հաղորդում է «Անկարա» գործակալությունը, նշվում է Թուրքիայի «Ազգայնական շարժում» ընդդիմադիր կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելիի գրավոր հայտարարության մեջ: Նշելով, որ ՀՀ ՍԴ-ի այդ որոշմամբ ևս մեկ անգամ պարզ դարձավ «Հայաստանի` միջազգային իրավունքին հակասող գործելաոճը և այն, որ Թուրքիայի հանդեպ տածած թշնամանքը չի փոխվել», Բահչելին հայտարարել է. «Ստեղծված իրավիճակը «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության և Արձանագրությունների տակ իր ստորագրությունը դրած արտգործնախարարի խայտառակ պարտությունն է»:

No comments: