Tert.am. 20-1-2010- Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկերոջ` Ահմեթ Դավութօղլուի հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Բուրաք Օզուգերգինը:
Խոսնակը նշել է, որ հեռախոսազրույցի ժամանակ, որ կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ, Դավութօղլուն իր հայ գործընկերոջը ներկայացրել է թուրքական կողմի անհանգստությունները Հայաստանի Սահմանադրական դատարանի` հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ կայացրած որոշման առնչությամբ:
Դավութօղլուն ասել է, որ ՍԴ-ի որոշումը, որում ներառված են նախապայմաններ և սահմանափակող մեկնաբանություններ, իրենց համար անընդունելի է: Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, նշելով, որ Թուրքիան շարունակում է հավատարիմ մնալ ինչպես բանակցային գործընթացում կառուցողական գործելաոճին, այնպես էլ ստորագրված արձանագրությունների տառին և ոգուն, ընդգծել է, որ նույն վճռականությունն ու անհրաժեշտ քաղաքական կամքի դրսևորումն ակնկալում են հայաստանյան իշխանություններից:
Դավութօղլուն անհիմն է համարել հայկական կողմի` բանակցային գործընթացը ձգձգելու մասին մեղադրանքները, և հիշեցնելով, որ արդեն արձանագրությունները փոխանցվել են Թուրքիայի Ազգային մեծ ժողովին, նշել է, թե հայկական կողմը խորհրդարանական գործընթացում բավական ետ է մնում Թուրքիայից:Wednesday, January 20, 2010
Էդվարդ Նալբանդյանը զանգահարել է Ահմեթ Դավութօղլուին
Tert.am. 20-1-2010- Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկերոջ` Ահմեթ Դավութօղլուի հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Բուրաք Օզուգերգինը:
Խոսնակը նշել է, որ հեռախոսազրույցի ժամանակ, որ կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ, Դավութօղլուն իր հայ գործընկերոջը ներկայացրել է թուրքական կողմի անհանգստությունները Հայաստանի Սահմանադրական դատարանի` հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ կայացրած որոշման առնչությամբ:
Դավութօղլուն ասել է, որ ՍԴ-ի որոշումը, որում ներառված են նախապայմաններ և սահմանափակող մեկնաբանություններ, իրենց համար անընդունելի է: Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, նշելով, որ Թուրքիան շարունակում է հավատարիմ մնալ ինչպես բանակցային գործընթացում կառուցողական գործելաոճին, այնպես էլ ստորագրված արձանագրությունների տառին և ոգուն, ընդգծել է, որ նույն վճռականությունն ու անհրաժեշտ քաղաքական կամքի դրսևորումն ակնկալում են հայաստանյան իշխանություններից:
Դավութօղլուն անհիմն է համարել հայկական կողմի` բանակցային գործընթացը ձգձգելու մասին մեղադրանքները, և հիշեցնելով, որ արդեն արձանագրությունները փոխանցվել են Թուրքիայի Ազգային մեծ ժողովին, նշել է, թե հայկական կողմը խորհրդարանական գործընթացում բավական ետ է մնում Թուրքիայից:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment