Wednesday, January 20, 2010

Լրագրողների իրավունքները խախտվում են հատկապես ընտրությունների ժամանակ

Tert.am. 19-1-2010- Լրագրողների իրավունքները խախտվում են, մասնավորապես, ընտրությունների ժամանակ. դա արդեն ավանդույթ է դարձել: Նման կարծիք այսօր հայտնեց իրավապաշտպան Մեսրոպ Հարությունյանը: Նա ներկայացրեց լրագրողների իրավունքների խախտման մի քանի դեպքեր, որոնք տեղի էին ունեցել Երևանում ավագանու խորհրդի ընտրությունների ժամանակ: Դրանց թվում նա մատնանշեց ԱԺ պատգամավոր Լևոն Սարգսյանի թիկնազորի և «Հայք», «Չորրորդ իշխանություն» և «Ժամանակ» թերթերի թղթակիցների բախումը: Հիշեցնենք, որ ավագանու խորհրդի ընտրությունների ժամանակ սպառնալիքներ էին հնչել նաև Tert.am-ի թղթակից Լիլիթ Թադևոսյանի հասցեին: Հարությունյանը նշեց, որ նախորդ տարվա արտառոց դեպքերի թվում է դատարանի որոշմամբ «Չորրորդ իշխանություն» թերթի գործունեության դադարեցումը: Այդ դատավճիռը փորձագետն անօրինական համարեց:

No comments: