
Tert.am. 20-1-2010- Չնայած Ռուսաստանն ու Թուրքիան հաստատում են ավելի սերտ հարաբերություններ և տնտեսական կապեր, այնուամենայնիվ, երկու երկրների միջև զարգացումները բխում են ոչ թե «ռազմավարական գործընկերությունից», այլ «ընդհանուր շահերից»։
Այս մասին թուրքական Hurriyet-ին ասել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Իվանովսկին։
«Էներգետիկ բնագավառում համագործակցության մեջ ոչ մի քաղաքական ենթատեքստ չկա, այլ միայն երկկողմանի տնտեսական շահեր։ Ես չեմ հավանում «ռազմավարական գործընկերություն» եզրը»,- նշել է Իվանովսկին։
Անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերություններին՝ Իվանովսկին նշել է. «Ի սկզբանե մենք անկեղծ ենք եղել։ Այն, ինչի մասին խոսել է Լավրովը Երևանում, նույնը ասել են նաև Պուտինը և Մեդվեդևը Էրդողանին Մոսկվայում»։ Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը մեկ անգամ ևս Երևանում հստակ ընդգծել էր, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հարցը ճիշտ չէ փոխկապակցել ԼՂ հակամարտության կարգավորման հետ։
Ռուսաստանի դեսպանը նաև ընդգծել է, որ Մոսկվան չի պատրաստվում ճնշում գործադրել Երևանի վրա, որպեսզի վերջինս դուրս բերի իր զորամիավորումները Ղարաբաղից։ «Ինչպես արդեն քաջատեղյակ է թուրքական կողմը, մենք ոչ մեկի կողմը չենք բռնի։ Մենք ճնշում չենք գործադրի ոչ մեկի վրա՝ խնդրին լուծում տալու նպաատակով»,- նշել է Իվանովսկին՝ հավելելով, որ «նման ճնշումները կարող են բացասական հետևանք ունենալ»։
Ըստ Իվանովսկիի՝ նույն կարծիքին են նաև Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին և ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման։
No comments:
Post a Comment