Tuesday, February 23, 2010

Սահմանը բացելու գաղափարը Արևմուտքն է հղացել. Ալեքսանդր Ռար

Tert.am. 23-2-2010- ԱՊՀ երկրների և Էներգետիկ հարցերով եվրոպացի փորձագետ Ալեքսանդր Ռարը, խոսելով հայ-թուրքական սահմանի բացման մասին, նշել է, որ խնդիրը միայն Հայաստանն և Թուրքիան չեն, այլ գլոբալ շահեր: «Խնդիրն առնչվում է Եվրամիության ավելի գլոբալ գործընկերների շահերին։ Հնարավոր է, որ կարճաժամկետ հեռանկարում սահմանն արագ չբացվի, իսկ միջնաժամկետ հեռանկարներում՝ հնարավոր է, որ բացվի»,- 1news.az-ին տված հարցազրույցում նշել է Ռարը՝ հավելելով, որ բաց սահմանը անհրաժեշտ է ոչ միայն Թուրքիային։ Եվրոպացի փորձագետը, խոսելով Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի դերակատարության մասին, նշել է, որ ՆԱՏՕ-ի դիրքերը տարածաշրջանում թուլացել են։ «Պարզվում է, որ Վրաստանը ՆԱՏՕ-ի համար անվստահելի գործընկեր է և անկայուն երկիր։ Ջորջ Բուշի օրոք ՆԱՏՕ-ն անիրատեսորեն հույսը դրել էր Վրաստանի վրա»,– ասել է փորձագետը՝ ընդգծելով, որ այժմ ՆԱՏՕ-ն Հարավային Կովկասում հայտնվել է փակուղու մեջ։ «Եվրամիության ազդեցությունը նույնպես թուլանում է, և սա է պատճառը, որ Արևմուտքում առաջացավ հայ-թուրքական սահմանը բացելու գաղափարը»,– եզրափակել է Ալեքսանդր Ռարը։

No comments: