Wednesday, March 10, 2010

Ամերիկյան ընկերություններում աշխատողների 52%-ը կանայք են

Report.am. 10-3-2010- Կանանց միջազգային օրվա կապակցությամբ Համաշխարհային տնտեսական համաժողովը հրապարակել է Corporate Gender Gap Report 2010 տարեկան զեկույցը։ Այն պատրաստվել է աշխարհի խոշոր գործատուների 600 ղեկավարների հարցազրույցների հիման վրա։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կանանց ամենամեծ տոկոսը աշխատում է ԱՄՆ ընկերություններում (52%), Իսպանիայում (48%), Կանադայում (46%) և Ֆինլանդիայում (44%): Ռուսաստանի խոշոր ընկերություններում անձնակազմի 44%-ը կանայք են։ Առավել քիչ թվով կանայք աշխատում են Հնդկաստանում (23%), Ճապոնիայում (24%), Թուրքիայում (26%) և Ավստրիայում (29%)։ Այս մասին հաղորդում է Vedomosti-ն։ Corporate Gender Gap Report 2010-ի համաձայն՝ կանայք հիմնականում աշխատում են ֆինանսական ծառայությունների և ապահովագրության (60%), փաստաբանական, իրավաբանական, խորհրդատվական, աուդիտորական (56%) ոլորտներում։

No comments: