Panorama.am. 10-3-2010- Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտը քննադատել է` անցած հանգստյան օրերին, «Ազատություն» ռադիկոյանի ինտերնետային կայքում մտցված սահմանափակումները: Այս մասին տեղեկացնում է Թուրան լրատվական գործակալությունը:
Կազմակերպության հայտարարության մեջ ասվում է, որ մի շարք ինտերնետ պրովայդերներ` մարտի 6-ից սկսած, իրենց հաճախորդների նկատմամբ սահմանափակումներ են մտցրել: Այդ սահմանափակումները մինչ այժմ շարունակվում են:
Փաստաթղթում նշվում է, թե չի բացառվում, որ վերոնշյալ սահմանափակումները կապված է, մի քանի օր առաջ կայքում տպագրված այն հրապարակմանը, որում անդրադարձ էր կատարվել Ադրբեջանի նախագահի ունեցվածքի` «Վաշինգտոն փոստ» պարբերականի հրապարակած տեղեկություններին:
Կազմակերպությունը հիշեցրել է, որ նմանատիպ սահմանափակումները հակասում են Ադրբեջանի սահմանադրությանը: Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտն իշխանություններին կոչ է արել վերացնել մտցված սահմանափակումները:
Wednesday, March 10, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment