Wednesday, March 10, 2010

Թուրք փորձագետներ: Բաքուն բավականաչափ չի նպաստել թուրքերին Ցեղասպանությունը հաստատող բանաձևը տապալելու հարցում

Panorama.am. 9-3-2010- Թուրք փորձագետների կարծիքով, չնայած այն հանգամանքին, որ Թուրքիան Հայաստանի հետ արձանագրությունների վավերացումը կապեց Ադրբեջանի կողմից առաջ քաշված նախապայմանների հետ, այնուամենայնիվ հարցեր են առաջանում` արդյո՞ք Բաքուն բավականաչափ աջակցություն ցուցաբերեց ԱՄՆ Ներկայացուցիչների տան հանձնաժողովում Ցեղասպանության մասին բանաձևի տապալումը ապահովելու համար: Գրում է թուրքական Հուրիեթ (Hurriyet) թերթը: «2009 թ-ի ապրիլ-մայիս ամիսներին Ադրբեջանի կողմից իրականացրած լոբբինգը ընդդեմ ցեղասպանության բանաձևերի տարվել և իրականացվել է բարձր մակարդակով: ԼՂ հակամարտության հարցում նրանք մեծ ջանքեր էին ներդնում հանրային դիվանագիտության զարգացման մեջ, որպեսզի սեփական տեսակետը հասցնեն Բրյուսելին և Վաշինգտոնին», - ասում է TEPAV թուրքական հետազոտական կենտրոնի քաղաքական վերլուծաբան Բյուրկու Գյուլտեկինը և ավելացնում, որ նմանատիպ ակտիվություն Ադրբեջանի կողմից չի նկատվել այս տարի: «Հետաքրքրական է, որ մինչ մարտի 4-ը պրոադրբեջանական խմբերը լռություն էին պահպանում»: Մեկ այլ փորձագետ Քամեր Կասիմը նույնպես կիսում է այն տեսակետը, թե չնայած այն հանգամանքին, որ Թուրքիան ակտիովորեն ներքաշված էր բանաձին ուղղված հակաքարոզչական գործունեության մեջ, Ադրբեջանն անգործության էր մատնված: «Բանաձևին դեմ քարոզչական աշխատանքներում Ադրբեջանը ձախողեց իր ձայնը լսելի դարձնելու հնարավորությունից», - ասում է USAK հետազոտական կենտրոնի վերլուծաբանը: Ըստ նրա, հայ-թուրքական արձանագրությունները լուրջ հիասթափություն պատճառեցին Ադրբեջանին, որը նույնիսկ Թուրքիայի բոլոր պնդումներին թե չի բացի սահմանը, այնուամենայնիվ կասկածանքով լցվեց հետագա զարգացումների նկատմամբ: Հայկական լոբբինգին ընդդիմանալու հարցում, ԱՄՆ-ում թուրքական և ադրբեջանական կազմակերպությունների շահերը համընկնում են, սակայն հարց է, թե արդյոք Ադրբեջանը, բացի գրավոր դատապարտանքի խոսքերից, ջանքեր թափեց Անկարայի հետ իր համերաշխությունը պահելու ուղղությամբ, ասում է Կասիմը ու ավելացնում. «Չնայած իրատեսական չէր լինի Բաքվից էլ ավելին սպասել»:

No comments: