Report.am. 10-3-2010- «Պատմության մասին չի կարելի դատել ըստ սենյակում գտնվող 23 մարդու կարծիքների: Ոմանք բարձրացնում են ձեռքերը, ոմանք` ոչ: Նրանք անհիմն որոշումներ են կայացնում` դատելով մեր հողի վրա կերտված պատմությունը: Անկարող լինելով անգամ ցույց տալ Հայաստանի տեղը քարտեզի վրա, նրանք կարող են խառնվել մի հարցի, որը վերաբերվում է Թուրքիային և Հայաստանին: Այ քեզ բան… Թուրքիան չափից ավելի բարձր է և արժանապատիվ, և որևէ երկիր չի կարող իրեն թույլ տալ նման թեթևամիտ կատակերգություն Թուրքիայի հանդեպ: Մենք ապշած ենք Ամերիկայի վրա: Ես ափսոսում եմ, որ ընտրական խաղերի հիմնավորմամբ տուրք են տալիս Սփյուռքի պարզունակ ջանքերին և կարող են զոհաբերել Թուրքիային: Դա ստիպում է ինձ ծիծաղել: Նրանք, ովքեր «լռվել են» անցյալում և ընտրել են միջազգային հարաբերությունները նեղացվածության վրա կառուցելու սկզբունքը, դատապարտված են պարտվելու»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` մեկնաբանելով ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի` մարտի 4-ին կայացրած որոշումը:
Նա նաև ասել է, որ հատկապես ափսոս է, որ քվեարկությունը համընկավ այն ժամանակաշրջանին, երբ Թուրքիան փորձում է նորմալացնել հարաբերությունները Հայաստանի հետ:
«Ես չեմ կարծում, որ տրիվիալ քաղաքական հաշվարկների պատճառով ԱՄՆ-ը ընդունակ է կորցնել այնպիսի ռազմավարական գործընկերոջ, ինչպիսին Թուրքիան է: Եթե նրանք գնան նման ռիսկի, ապա մենք ոչինչ չունենք ասելու: Մենք կգնահատենք իրավիճակն ավելի լայն իմաստով: Մենք պարտավոր ենք: Այնքան ժամանակ, քանի դեռ մենք չտեսնենք արդյունքներ (մեզ համար ցանկալի), ԱՄՆ չենք ուղարկի մեր դեսպանին»,- հավելել է Թուրքիայի վարչապետը:
Wednesday, March 10, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment