Wednesday, March 10, 2010

ՀԱԿ-ը մեղադրում է Վերաքննիչ դատարանին իշխանությունների հետ համագործակցելու մեջ

/PanARMENIAN.Net/ 10.03.2010 - Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դատավարության կապակցությամբ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Մեղադրող կողմը չկարողացավ բերել մեղադրական որեւէ հիմնավոր ապացույց: Դատավորը գործեց մեղադրողի հետ բացահայտ դաշնակցած, ապօրինաբար մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունները, անտեսեց բերված փաստերը»: «Դատարանը հերթական անգամ կատարեց իշխանությունների պատվերը՝ անփոփոխ թողնելով ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճիռը: Հայ Ազգային Կոնգրեսը ոչ մի ջանք չի խնայելու պայքարելու համար ինչպես Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ մյուս քաղբանտարկյալների ազատության համար»,-ասվում է ՀԱԿ-ի տարածած հայտարարության մեջ: Նիկոլ Փաշինյանը 1999թ. «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիրն է: 2008թ. մարտի 1-2 իրադարձություններից հետո նա հետախուզման մեջ էր գտնվում: 2009թ. հուլիսի 1-ին նա կամավոր հանձնվեց իշխանություններին եւ ձերբակալվեց: Հունվարի 10-ի ՀՀ ԱԺ լրացուցիչ ընտրություններում նա առաջադրված էր որպես պատգամավորության թեկնածու թիվ 10 ընտրատարածքում, սակայն պարտվեց: Նիկոլ Փաշինյանը դատապարտված է 7 տարվա ազատազրկման: Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը նրան մեղավոր է ճանաչել Քր. օր.-ի 1-ին մասի 225 հոդվածի համաձայն (զանգվածային անկարգությունների հրահրում), պատիժը կրելով Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում: Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց դատավճիռը, սակայն որոշմամբ համաներման արդյունքում նա ազատազրկման մեջ կգտնվի 3 տարի` 7-ի փոխարեն:

No comments: