Monday, March 1, 2010

Հովարդ Բերման. Թուրքիան պետք է հաշվի նստի սեփական պատմության հետ

Tert.am. 1-3-2010- ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանի համոզմամբ` Թուրքիան պետք է հաշվի նստի սեփական անցյալի հետ։ Այս մասին, Ankara գործակալության փոխանցմամբ, թուրք–ամերիկյան նախաձեռնության խմբի անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է նույն հանձնաժողովի փոխնախագահ Դեն Հարշան։ «Հովարդ Բերմանը, լինելով ԱՄՆ-Թուրքիա բարեկամության խմբի անդամ, մեծ կարևորություն է տալիս Թուրքիայի հետ բարեկամությանը։ Սակայն, միևնույն ժամանակ, Բերմանը կարծում է, որ 100 տարի առաջ տեղի ունեցածը Թուրքիայի սխալը չէ, և Ցեղասպանության ճանաչումը չի ազդելու թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա։ Նրա կարծիքով` Թուրքիան, Նացիստական Գերմանիայի օրինակով, պետք է հաշվի նստի սեփական պատմության հետ։ Հովարդ Բերմանը Հոլոքոստը վերապրածներից է, և դա նրա համար խիստ զգայուն հարց է»,- հայտարարել է Դեն Հարշան։ Հիշեցնենք, որ մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողում քվեարկության է դրվելու Հայոց ցեղասպանությունը դատապարտող թիվ 252 բանաձևը։

No comments: