Tert.am. 4-3-2010- Անկարան սպառնում է Միացյալ Նահանգներին չեղյալ հայտարարել 45 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ սպառազինությունների մասին պայմանագիրը:
«Եթե բանաձևն ընդունվի, մենք չեղյալ կհայտարարենք ինքնաթիռների, ուղղաթիռների, զենքի, հրթիռների ձեռքբերման մասին 45 միլարդ դոլար ընդհանուր արժողությամբ պայմանագիրը»: Այս ուղերձն այսօր տպագրվել է թուրքական մի շարք թերթերում:
Թուրքական մամուլի փոխանցմամբ` Թուրքիայի պաշտպանության նախարարությունը և «Թուրքական ավիաուղիները» վերջնագիր են ներկայացրել ամերիկյան խոշոր ձեռնարկություններին` նրանց սպառնալով դադարեցնել թուրքական կողմի մասնակցությունը միլիարդավոր դոլարների հասնող համաձայնագրերին:
Այդ սպառնալիքներից հետո ամերիկյան խոշորագույն ավիաշինական և ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների ղեկավարները Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի քվեարկության առնչությամբ համատեղ նամակով դիմել էին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանին` կոչ անելով նրան չնեղացնել Թուրքիային:
Friday, March 5, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment