Tert.am. 9-3-2010- Եկել է ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու ժամանակը: Այս մասին, ԱՊԱ-ի փոխանցմամբ, Վրաստանում հայտարարել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը:
«Մենք շատ կարևոր հանդիպումներ կանցկացնենք երկու երկրների նախագահների հետ: Կարծում եմ` եկել է ժամանակը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղին գտնելու համար: Իմ կարծիքով` ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը նշանակում է խնդրի կարգավորման ուղիներ փնտրելու համար անհրաժեշտ հենքի առկայություն: Սակայն այստեղ կարևորն այնպիսի ուղի գտնելն է, որը ձեռնտու կլինի երկու երկրներին և երկու պետությունների նախագահներին: Խնդրի կարգավորումն Ադրբեջանի համար ավելի կարևոր է, քանի որ այդ երկիրն ունի մեծ թվով փախստականներ և վերաբնակեցվածներ»,- նշել է Լենմարկերը` ավելացնելով, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց է նկատվում:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկությունների հիման վրա շարունակվում են արտգործնախարարների և նախագահների մակարդակով հանդիպումները: Ես ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ստեղծված ներկա վիճակը գնահատում եմ որպես որոշումներ կայացնելու ժամանակ: Երկու նախագահներն էլ, հաշվի առնելով առկա հնարավորությունները, պետք է ջանքեր գործադրեն հակամարտության կարգավորման հարցում համաձայության հասնելու համար»,- ասել է Լենմարկերը:Wednesday, March 10, 2010
Եկել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ժամանակը. Գորան Լենմարկեր
Tert.am. 9-3-2010- Եկել է ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու ժամանակը: Այս մասին, ԱՊԱ-ի փոխանցմամբ, Վրաստանում հայտարարել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը:
«Մենք շատ կարևոր հանդիպումներ կանցկացնենք երկու երկրների նախագահների հետ: Կարծում եմ` եկել է ժամանակը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղին գտնելու համար: Իմ կարծիքով` ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը նշանակում է խնդրի կարգավորման ուղիներ փնտրելու համար անհրաժեշտ հենքի առկայություն: Սակայն այստեղ կարևորն այնպիսի ուղի գտնելն է, որը ձեռնտու կլինի երկու երկրներին և երկու պետությունների նախագահներին: Խնդրի կարգավորումն Ադրբեջանի համար ավելի կարևոր է, քանի որ այդ երկիրն ունի մեծ թվով փախստականներ և վերաբնակեցվածներ»,- նշել է Լենմարկերը` ավելացնելով, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց է նկատվում:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկությունների հիման վրա շարունակվում են արտգործնախարարների և նախագահների մակարդակով հանդիպումները: Ես ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ստեղծված ներկա վիճակը գնահատում եմ որպես որոշումներ կայացնելու ժամանակ: Երկու նախագահներն էլ, հաշվի առնելով առկա հնարավորությունները, պետք է ջանքեր գործադրեն հակամարտության կարգավորման հարցում համաձայության հասնելու համար»,- ասել է Լենմարկերը:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment