News.am. 2-3-2010- «ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձեւի հնարավոր ընդունումը սակարկություն է, գործարքի դաշտ, որը թույլ է տալիս Ամերիկային՝ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործում ճնշումներ գործադրել Թուրքիայի վրա»,- մարտի 2-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը։
Նշելով, որ Թուրքիան հայ-թուրքական արձանագրություների ստորագրման առաջին իսկ պահից որդեգրել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման երկարաժամկետ կասեցման քաղաքականություն, նա նշեց, որ երկկողմ արձանագրությունների վավերացումից հետո անգամ հնարավոր է՝ Ցեղասպանության ճանաչման գործընթացը կանգ առնի. «Կարտասանի՞ արդյոք ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլի 24-ի իր ելույթում „ցեղասպանություն“ բառը, դեռեւս հայտնի չէ։ Թուրքիայի՝ ԱՄՆ պահանջները չբավարարելու դեպքում դա չի բացառվում, սակայն ավելի կարեւոր է, որ ԱՄՆ Կոնգրեսն ընդունի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը»,- ընդգծեց Ս. Սաֆարյանը՝ ավելացնելով, որ մարտի 4-ին Կոնգրեսում նախանշված քննարկումները ոչ այլ ինչ են, եթե ոչ՝Թուրքիային սպառնալու հերթական քայլ։
Ասուլիսի մյուս բանախոս, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն էլ իր հերթին հավելեց, որ ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձեւի հնարավոր ընդունումը սրում է առանց այդ էլ սրված հակաամերիկյան տրամադրությունները Թուրքիայում՝ «վերաճելով անսանձելի հիստերիայի»։
Թուրքագետի կարծիքով, Ցեղասպանության միջազգային ճանաչմանը խոչընդոտելուն ուղղված քայլերում այդ երկիրը դարձել է իր իսկ գործողությունների պատանդը. «ԱՄՆ եւ եվրոպական մի շարք երկրներ, շահարկելով այս խնդիրը, միշտ էլ փորձելու են տարբեր զիջումներ կորզել Թուրքիայից, ինչի վկայությունն են նաեւ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ ներկայումս ծավալված շուկայական հարաբերությունները. Ցեղասպանության ճանաչման գործոնը գործածելով որպես մահակ՝ ԱՄՆ արդեն իսկ սպառնում է վերջինիս»,- համոզմունք հայտնեց Ռ. Մելքոնյանը։
Ամփոփելով՝ թուրքագետը հատկանշական համարեց, որ «մարտի 4-ից առաջ Օբաման, ի տարբերություն ԱՄՆ նախորդ նախագահ Բուշի, Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձեւի հնարավոր ընդունման հարցում լռություն է պահպանում», իսկ ԱԺ պատգամավոր Ս. Սաֆարյանն էլ հավելեց, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհին «Հայաստանն անհրաժեշտություն ունի վերախմբագրելու իր գործողություններն այդ երկրի հանդեպ»։Tuesday, March 2, 2010
Ստեփան Սաֆարյան. Ցեղասպանության բանաձեւի հնարավոր ընդունումը սակարկություն է ԱՄՆ-ի կողմից
News.am. 2-3-2010- «ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձեւի հնարավոր ընդունումը սակարկություն է, գործարքի դաշտ, որը թույլ է տալիս Ամերիկային՝ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործում ճնշումներ գործադրել Թուրքիայի վրա»,- մարտի 2-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը։
Նշելով, որ Թուրքիան հայ-թուրքական արձանագրություների ստորագրման առաջին իսկ պահից որդեգրել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման երկարաժամկետ կասեցման քաղաքականություն, նա նշեց, որ երկկողմ արձանագրությունների վավերացումից հետո անգամ հնարավոր է՝ Ցեղասպանության ճանաչման գործընթացը կանգ առնի. «Կարտասանի՞ արդյոք ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլի 24-ի իր ելույթում „ցեղասպանություն“ բառը, դեռեւս հայտնի չէ։ Թուրքիայի՝ ԱՄՆ պահանջները չբավարարելու դեպքում դա չի բացառվում, սակայն ավելի կարեւոր է, որ ԱՄՆ Կոնգրեսն ընդունի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը»,- ընդգծեց Ս. Սաֆարյանը՝ ավելացնելով, որ մարտի 4-ին Կոնգրեսում նախանշված քննարկումները ոչ այլ ինչ են, եթե ոչ՝Թուրքիային սպառնալու հերթական քայլ։
Ասուլիսի մյուս բանախոս, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն էլ իր հերթին հավելեց, որ ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձեւի հնարավոր ընդունումը սրում է առանց այդ էլ սրված հակաամերիկյան տրամադրությունները Թուրքիայում՝ «վերաճելով անսանձելի հիստերիայի»։
Թուրքագետի կարծիքով, Ցեղասպանության միջազգային ճանաչմանը խոչընդոտելուն ուղղված քայլերում այդ երկիրը դարձել է իր իսկ գործողությունների պատանդը. «ԱՄՆ եւ եվրոպական մի շարք երկրներ, շահարկելով այս խնդիրը, միշտ էլ փորձելու են տարբեր զիջումներ կորզել Թուրքիայից, ինչի վկայությունն են նաեւ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ ներկայումս ծավալված շուկայական հարաբերությունները. Ցեղասպանության ճանաչման գործոնը գործածելով որպես մահակ՝ ԱՄՆ արդեն իսկ սպառնում է վերջինիս»,- համոզմունք հայտնեց Ռ. Մելքոնյանը։
Ամփոփելով՝ թուրքագետը հատկանշական համարեց, որ «մարտի 4-ից առաջ Օբաման, ի տարբերություն ԱՄՆ նախորդ նախագահ Բուշի, Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձեւի հնարավոր ընդունման հարցում լռություն է պահպանում», իսկ ԱԺ պատգամավոր Ս. Սաֆարյանն էլ հավելեց, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհին «Հայաստանն անհրաժեշտություն ունի վերախմբագրելու իր գործողություններն այդ երկրի հանդեպ»։
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment