Wednesday, April 21, 2010

ՍԱՐԳՍՅԱՆ-ԷՐԴՈՂԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄՈՍԿՎԱՅՈ՞ՒՄ

«Լրագիր» 21-4-2010- Ռազմավարական եւ Ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը ապրիլի 21-ին Դե ֆակտո ակումբում խոսել է` Սերժ Սարգսյանի Վաշինգտոն կատարած արձագանքների մասին: “Առաջինն այն է, որ բոլոր կողմերը համաձայնել են արդյունքները պահել գաղտնի, մինչեւ ապրիլի 24-ն անցնի: Բայց մենք կարող ենք ասել, որ վաշինգտոնյան հանդիպումն ապահովել է մի զարգացման փուլ, որպես հայ-թուրքական դիվանագիտությունը փրկելու մի վերջին հնարավորություն: Եվ մենք կարող ենք այսժմ ասել, որ այդ դիվանագիտությունը կրկին հունի մեջ է”, ասում է Ռիչարդ Կիրակոսյանը: Վաշինգտոնում Սերժ Սարգսյանի եւ Էրդողանի հանդիպումն առաջին քայլն էր, բայց ոչ վերջին, ասում է Ռիչարդ Կիրակոսյանը: “Մենք կարող ենք սպասել մայիսի վերջին կամ հունիսի սկզբին Սարգսյան-Էրդողան հանդիպում Մոսկվայում: Այսինքն Ռուսաստանի դերն այս գործընթացում շարունակվում է: Հետաքրքրականն այնուամենայնիվ այն է, որ թե ռուսները, թե ամերիկացիները համաձայն են, որ Ղարաբաղւ այլեւս նախապայման չէ եւ այլեւս կապված չէ դիվանագիտությանը”, ասում է Ռիչարդ Կիրակոսյանը: Ըստ նրա, դրա մասին է վկայում այն, որ առաջիկայում ՌԴ նախագահ Մեդվեդեւը կայցելի Թուրքիա: “Հետաքրքրականը թուրքական թատրոնն է: Հայաստանը շախմատ է խաղում, իսկ թուրքերը` թատրոն: Թուրքական թատրոնից ելնելով, մենք տեսնում ենք, որ թուրքերը փոխում են իրենց պահանջները: Վերջին պահանջը Լեռնային Ղարաբաղի հետ կապված, երկու տարածքների վերադարձն ` Ֆիզուլին եւ Աղդամը: Հետաքրքրականն այն է, որ թուրքերը դա փորձում են ցույց տալ որպես փոխզիջում` փոխարենը բոլոր տարածքները պահանջելուց, մենք պահանջում ենք միայն երկուսը: Իհարկե, սա իրական կոմպրոմիս չէ”, ասում է Ռիչարդ Կիրակոսյանը, նշելով, թե հատկանշական եւ լավ է, որ Թուրքիայի այդ առաջրկին չեղավ գերտերությունների արձագանք, ինչը նշանակում է որ Թուրքիային չի ստացվել գերտերություններին համոզել ընդունել իր առաջարկը: Ռիչարդ Կիրակոսյանն ասում է, թե Թուրքիայի այդ պահանջը դատարկ է, եւ Թուրքիան ինքն էլ գիտե, որ ի պատասխան պահանջի Հայաստանից չի ստանալու ոչինչ: “Կա մի հետաքրքիր վերջաբան, նայելով անցնող տարվան”, ասում է Ռիչարդ Կիրակոսյանը, նկատի ունենալով ապրիլի 22-ին ճանապարհային քարտեզի մասին հայտնի հայ-թուրքական հայտարարությունից հետո անցած մեկ տարին: Նա նշում է, որ Հայաստանն ունի երկու ռազմավարական հաղթանակ: “Առաջինը Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերություններն են, որոնք մինչ այժմ շատ վատ են. մի ազգ երկու պետություն կոնցեպտը այլեւս չի գործում: Մոտակա ապագայի համար հստակ է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը դժվարություն կունենան կրկին հինը լինելու հարցում: Երկրորդ ռազմավարական հաղթանակը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ է, որտեղ թե ռուսները, թե ամերիկացիները թուրքերին ասում են` ոչ, Ղարաբաղն այլեւս ուղղակիորեն կապված չէ հայ-թուրքական հարաբերություններին: Ավելի լայն տեսանկյունից, Հայաստանն ավելի ուժեղ դիրքում է, իհարկե ոչ ներքին հարցերով, բայց Թուրքիայի հետ կապված, որտեղ բոլոր սպասումներն ու ճնշումները Թուրքիայի վրա են”, ասում է Ռիչարդ Կիրակոսյանը, նշելով, թե շախմատի մեջ կա հաղթանակ, իսկ թատրոնում հաղթանակ չկա: Կիրակոսյանը նաեւ հիշեցնում է, որ հայերը լավ են շախմատ խաղում: “Բայց նաեւ Հայաստանի կողմում է գտնվում հնարավորությունը օգտագործելու հնարավորությունը, ռազմավարական հաղթանակը մշտական դարձնելու հնարավորությունը”, ասում է Ռիչարդ Կիրակոսյանը:

No comments: