News.am. 30-4-2010- Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում ապրիլի 28-30-ը տեղի է ունեցել «Եվրոպական անվտանգության երկխոսությունը եւ սպառազինությունների վերահսկումը» թեմայով համաժողով, որին մասնակցել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ համաժողովը կազմակերպել էին ԳԴՀ արտգործնախարարությունը եւ Անվտանգության ուսումնասիրությունների Ջորջ Մարշալ եվրոպական կենտրոնը: Համաժողովի աշխատանքներին մասնակցում էին բարձրաստիճան պաշտոնյաներ եվրոպական երկրների արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարություններից, Գերմանիայում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, քաղաքագետներ:
Փոխնախարար Արման Կիրակոսյանի ելույթը նվիրված էր Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: Փոխնախարարը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության առաջնայնությունները, պաշտոնական դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:Saturday, May 1, 2010
Հայաստանի փոխարտգործնախարարը Բեռլինում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը հայ-թուրքական գործընթացի վերաբերյալ
News.am. 30-4-2010- Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում ապրիլի 28-30-ը տեղի է ունեցել «Եվրոպական անվտանգության երկխոսությունը եւ սպառազինությունների վերահսկումը» թեմայով համաժողով, որին մասնակցել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ համաժողովը կազմակերպել էին ԳԴՀ արտգործնախարարությունը եւ Անվտանգության ուսումնասիրությունների Ջորջ Մարշալ եվրոպական կենտրոնը: Համաժողովի աշխատանքներին մասնակցում էին բարձրաստիճան պաշտոնյաներ եվրոպական երկրների արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարություններից, Գերմանիայում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, քաղաքագետներ:
Փոխնախարար Արման Կիրակոսյանի ելույթը նվիրված էր Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: Փոխնախարարը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության առաջնայնությունները, պաշտոնական դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment